Բաժիններ՝

Ահաբեկչություններ Սիրիայի մի քանի շրջաններում. կան զոհեր

Նվազագույնը 18 մարդ է մահացել երկուշաբթի օրը Սիրիայի մի շարք շրջաններում տեղի ունեցած պայթյունների հետևանքով: Այս մասին հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:

«Ալ-Մայադին» հեռուստաալիքի տեղեկություններով` պայթյունները տեղի են ունեցել Դամասկոսի արվաձանում, Հասեքե, Հոմս նահանգներում և երկրի` մեծությամբ երկրորդ նավահանգստային Տարտուս քաղաքում:

Առաջին պայթյունը որոտացել է Հոմս քաղաքում: Եվս երկու պայթյուն որոտացել է Տարտուս տանող մուտքի մոտ (Դամասկոսից հյուսիս-արևմուտք), որտեղ ահաբեկիչներից մեկը պայթեցրել է ականապատ մեքենան էստակադայի մոտ, իսկ մյուսը գործի է դրել մահապարտի գոտին հենց այն պահին, երբ դեպքի վայր են ժամանել փրկարարները:

Այնտեղ սպանվել է 5 մարդ: Ավելի ուշ հայտնի է դարձել Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսարևմտյան արվարձանում տեղի ունեցած ևս մեկ ահաբեկչության մասին: Հայտնի է դարձել Հասեքե նահանգում ևս մեկ պայթյունի մասին:

Մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել էր նույնանուն քաղաքի բնակելի շրջանում` դառնալով 2 մարդու մահվան պատճառ: Տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Սիրիայում գործող ոչ մի ծայրահեղական խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս