Ինչպե՞ս էր ընթանում G20-ը. գագաթաժողովի ամենավառ և հետաքրքիր դրվագները
Սեպտեմբերի 3-4-ը Չինաստանում քննարկվում էին համաշխարհային տնտեսության կառուցման և զարգացման գլոբալ թեմաները:
G20-ին ԱՄՆ նախագահ Օբամայի ժամանումն ուղեկցվել էր սկանդալով, գագաթաժողովի շրջանակներում կայացել էր Օբամայի և ՌԴ նախագահի հանդիպումը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կատակել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, Սաուդյան Արաբիայի նախարարը Չինաստան էր ժամանել հողաթափերով ···
Հետաքրքիր է, որ ընդհանուր լուսանկարում Օբաման և Պուտինը միմյանց ձեռք չէին սեղմել, ընդ որում, նրանց կանգնեցրել էին Չինաստանի նախագահի տարբեր կողմերում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խախտել էր արարողակարգը` հանդիպմանը մոռանալով առաջինը ձեռք մեկնել Պուտինին, ով ստիպված էր անել առաջին քայլը:
Ներկայացնենեք Չինաստանի Հանչժոու քաղաքում տեղի ունեցած «Մեծ քսանյակի» ամենավառ դրվագները: