Ներկայում բանակցություններ են տարվում Ադրբեջան տարեկան 3-ից մինչեւ 5 մլրդ խոր.մ գազ մատակարարելու մասին, եւ մոտ ժամանակում համապատասխան փաստաթղթեր կստորագրվեն:
Ուզբեկստանի կառավարության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ երկրի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան մասին հայտարարություն չի տարածել, ինչպես այդ մասին հաղորդել են մի շարք լրատվամիջոցներ: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
Չինաստանի Huawei հեռահաղորդակցական ընկերությունը տարեկան առնվազն 1 միլիարդ դոլարի ներդրումներ կկատարի ցանցային սարքավորումների եւ ծրագրային ապովման մշակման բնագավառում: Այս մասին հայտարարել է ընկերության տնօրենների խորհրդի փոխնախագահ Գո Պինը:
mediamax-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Գիգի Գիգիաձեն այսօր ասել է, որ Երեւանը հերքել է Ստեփանակերտում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու Աբխազիայի պատվիրակության հանդիպման մասին լուրերը:
Վրացական Interpressnews պարբերականը հայտնում է, որ Վրաստանի արտգործնախարարությունն ստուգում է Աբխազիայի պատվիրակության` Լեռնային Ղարաբաղ այցի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման մասին տեղեկությունը:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը մահացել է, հայտնում է BBC-ն:
Ներկայումս բանակցություններ են ընթանում Ադրբեջանին ամեն տարի 3-5 մլրդ խմ գազ մատակարարելու վերաբերյալ, մոտ ապագայում սպասվում է համապատասխան պայմանագրերի ստորագրում:
Գերմանիան ու Ֆրանսիան դժգոհ են Մինսկի համաձայնագրերի կյանքի կոչման տեմպերից։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Բրատիսլավայում, որտեղ ժամանել է` մասնակցելու ԵՄ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը։
Ռուսաստանը և Թուրքիան մտադիր են հուշագիր ստորագրել 1 մլրդ դոլարի ներդրումային հիմնադրամ ստեղծելու մասին G-20 գագաթաժողովի շրջանակում, որը տեղի կունենա սեպտեմբերի 4-5-ը Չինաստանում, հայտարարել է Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Գերմանացի քաղաքական գործիչ, Գերմանիայի Քրիստոնեա- դեմոկրատական կուսակցության անդամ և գլխավոր քարտուղար, Բունդեսթագի պատգամավոր Փեթեր Թաուբերը հայտարարել է, որ Գերմանիան հետքայլ չի անելու Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևից:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն աջակցում է Բունդեսթագի բանաձևին, որում Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունները որակվում են «ցեղասպանություն»:
Ռուսական քարոզչությունը, հակաարևմտյան քարոզչությունն ակտիվորեն ներկա է նաև ողջ Եվրոպայում, այդ թվում` Վրաստանում: Դա սպառնալիք է, հայտարարել է Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերի պետնախարար Դավիթ Բաքրաձեն: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է իր Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վոլքեր Քաուդերին, որ չի հեռացնում իրեն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Բունդեսթագի բանաձևից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Reuters-ը, այս մասին Քաուդերը հայտնել է կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ:
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի իրավահաջորդի անունը կարող է այսօր հայտնի դառնալ, գրում է Reuters-ը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը մոտ են Սիրիայում իրավիճակի վերաբերյալ համաձայնությանը, հայտնում է Bloomberg-ը:
Ռուսաստանը պատրաստ Է աշխատել ԱՄՆ-ի ցանկացած նախագահի հետ, թեեւ երկու թեկնածուներն էլ՝ թե՛ Հիլարի Քլինթոնը, թե՛ Դոնալդ Թրամփը, ընտրություններից առաջ լավ օրինակ չեն տալիս: Այս մասին հայտարարել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Գերմանիայի դաշնային կառավարությունը հերքել է Spiegel պարբերականի տարածած տեղեկությունը, թե իրենք պատրաստվում են պաշտոնական հայտարարություն անել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից հեռու մնալու վերաբերյալ:
Շոտլանդիան սկսում է լայնամասշտաբ քննարկումներ Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու վերաբերյալ: Այս մասին, ինչպես հայտնում է Reuters-ը, հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերժենը:
Հայաստանի զինված ուժերի դասալիք զինծառայող է ձերբակալվել Տոբոլսկում, հայտարարել է Տյումենի մարզի դատախազությունը, հայտնում է RIA Novosti-ն:
Ռուսաստանի և Թուրքիայի միջև չարտերային ավիափոխադրումների արգելքի չեղյալ հայտարարումից հետո Royal Flight ավիաընկերությունը Ռուսաստանից ռուս զբոսաշրջիկներին կհասցնի Անթալիա, RIA Novosti-ին հայտնել է Coral Travel տուրօպերատորի հասարակայնության հետ կապերի ղեկավար Մարինա Մակարկովան:
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային միջոցառումների ընդլայնման մասին` Ուկրաինայի գործերին միջամտության պատճառով:
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը մահացել է, հայտնում է Reuters գործակալությունը:
Ադրբեջանի Իսմայիլյան շրջանում հորդառատ անձրևները լուրջ վնաս են հասցրել 4 գյուղի, կտրվել է կապը շրջանային կենտրոնի հետ, հայտնում է Trend-ը:
Թուրքիայի արևելյան Վան նահանգում հրաձգություն է տեղի ունեցել «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների և տեղացիների միջև, սպանվել է 3 և վիրավորվել նահանգի 4 բնակիչ, հայտնում է թուրքական Hyrriyet պարբերականը:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն Արևմուտքին մեղադրել է երկակի ստանդարտների մեջ` տարբեր երկրներում տեղի ունեցող պետական հեղաշրջումները գնահատելիս տարբեր մոտեցումներ դրսևորելու համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ռուսաստանը վերսկսելու է ու զարգացնելու երկխոսությունը Թուրքիայի հետ ահաբեկչության դեմ պայքարում, RIA Novosti-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի նոր մարտահրավերների և սպառնալիքների բաժնի վարիչ Իլյա Ռոգաչովը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Եվրոպան չի կարող պարզապես «դուռը շրխկացնել Ռուսաստանի առաջ»:
Գերմանական Spiegel թերթի տեղեկություններով` Գերմանիայի կառավարությունը պլանավորում է հրապարակավ հեռու մնալ այս տարվա հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևից, որը Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ճանաչում է որպես Ցեղասպանություն:
Թուրքիայում զանգվածային զտումների նոր ալիք է սկսվել: Այն առնչվել է իրավապահ մարմիններին և մի շարք գերատեսչությունների, ներառյալ` կրթության և առողջապահության նախարարությունները, գրում է DW-ն:
Վենեսուելայի ընդդիմությունը պնդում է, որ իրեն հաջողվել է սեպտեմբերի 1-ին Կարակասի փողոցներում մոբիլիզացնել մոտ 1 մլն կողմնակիցների: Պաշտոնական տվյալներ ցուցարարների թվի վերաբերյալ չկան: ԶԼՄ-ները ցուցարարների թիվը ներկայացնում է հարյուր հազարներով, հայտնում է AFP-ն: