«ՌԴ-ն ձգտում է համաշխարհային մեծ ազդեցության»· Պուտին
Ռուսաստանը կցանկանար ավելի զգալի ազդեցություն ունենալ համաշխարհային հարթակում, խոստովանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Bloomberg-ին տված հարցազրույցում:
Միաժամանակ, նա նշել է, որ այդ ցանկությունը կրում է «բացարձակ խաղաղ և դրական զսպում»:
«Ես Մոսկվայից Վլադիվոստոկ թռել եմ 9 ժամ: Դա մի քիչ ավելի պակաս է, քան Մոսկվայից Նյու Յորք` ողջ Արևմտյան Եվրոպայով և Խաղաղ օվկիանոսով: Ի՞նչ եք կարծում`մենք ունե՞նք ինչ-որ բան ընդլայնելու անհրաժեշտություն: Հարցն ամենևին էլ տարածքների մեջ չէ»,- ասել է Պուտինը:
Նա նշել է, որ Մոսկվան ձգտում է ուժեղացնել իր տնտեսական և մարդասիրական ազդեցությունը, ինչպես նաև զարգացնել համագործակցությունը հարևանների հետ: