Օբամայի ժամանումը Չինաստան ուղեկցվել է սկանդալով· Daily Mail
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արձագանքել է Հանչժոուի օդանավակայանում տեղի ունեցած դեպքին, երբ ամերիկացի լրագրողներին չեն թույլատրել ինչպես հարկն է լուսաբանել նրա ժամանումը Չինաստան, գրում է Daily Mail-ը:
Նրա խոսքով` ի տարբերություն Չինաստանի, ԱՄՆ-ը հանդես է գալիս մամուլի ազատության օգտին և «չի թողնում իր արժեքներն ու իդեալները, երբ ուղևորություններ է իրականացնում այլ երկրներ»:
Այդուհանդերձ, ըստ Օբամայի, տեղի ունեցածին պետք չէ տալ չափազանց մեծ նշանակություն:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ պատվիրակությունը սովորաբար ճանապարհորդում է այդ միջոցառումներին լայն ձևաչափով, ու դա կարող է գագաթաժողովի կազմակերպիչների համար որոշ անհարմարություններ հարուցել:
«Մենք ավելի մեծ հարթակներ ենք զբաղեցնում, քան այլ երկրների պատվիրակությունները: Ու մենք բազմաթիվ ինքնաթիռներ ունենք, բազմաթիվ ուղղաթիռներ, մեքենաներ: Հասկանում եք, եթե դուք ընդունող կողմ եք, ձեզ համար դա կարող է չափազանց շատ լինել»,- բացատրել է Օբաման լրագրողներին:
Ինչպես հաղորդել են քաջատեղյակ աղբյուրները, օդանավասանդուղքի հետ կապված դեպքի պատասխանատվությունը, որը չէր ամրացվել նախագահական ինքնաթիռին, ընկած է ամերիկյան կողմի վրա: Օբամայի անվտանգությունը չի ցանկացել ներգրավվել այդ աշխատանքներում օդանավակայանի ծառայություններին և պնդել է բորտային օդանավասանդուղքի օգտագործման վրա:
Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ, այդ թվում` Deutsche Welle-ն, գրել էին, թե Օբամայի ժամանումը «Մեծ քսանյակ» մթագնվել է չինացի պաշտոնյաների կողմից արարողակարգի խախտումներով:
Լրագրողները մեղադրել էին նրանց նրանում, որ Օբամայի ինքնաթիռին չէր մոտեցվել սանդուղք` կարմիր գորգով:
Բացի այդ` հայտնի էր դարձել, որ չինացի պաշտոնյաները խանգարել էին ամերիկացի լրագրողներին լուսաբանել Օբամայի ժամանումը: