Բաժիններ՝

Թուրքիան ԴԱԻՇ-ից «ազատագրել է» Սիրիայի հետ սահմանը· Anadolu

Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի ազատ բանակի հետ համատեղ երկու երկրների հետ սահմանն «ազատագրել են» ԴԱԻՇ-ի զինյալներից:

Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, զինյալները զրկվել են մի շարք բնակավայրերի վերահսկողությունից, որոնք գտնվում են Ազազ քաղաքից մինչև Ջերաբլուս:
Գործակալության տեղեկություններով` հատուկ գործողության ժամանակ զինծառայողներին հաջողվել է զինյալների դիրքերը 3-5 կմ-ով տեղափոխել Սիրիայի խորքը:

BBC News-ը հաղորդում է, որ ահաբեկիչներից մաքրված տարածքի երկարությունը 91 կմ է:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ թուրք-սիրիական սահմանը լքել են ոչ միայն ԴԱԻՇ-ի ահաբեկիչները, այլև քրդական ջոկատները:

«Բոլոր ահաբեկչական կազմակերպությունները հետ են շպրտվել»,- հայտարարել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930