Քարիմովի մահից հետո նոր գլուխ է բացվում Ուզբեկստանի պատմության մեջ. Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահից հետո ասիական երկրի ժողովրդին հայտնել է Վաշինգտոնի աջակցության մասին, հայտնում է indianexpress-ը:
«Նախագահ Քարիմովի մահվան այս դժվարին պահին ԱՄՆ-ը հաստատում է իր աջակցությունը Ուզբեկստանի ժողովրդին»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:
Օբամայի խոսքով` ներկայումս Ուզբեկստանն սկսում է իր պատմության նոր գլուխը:
«ԱՄՆ-ը նախկինի պես հավատարիմ է Ուզբեկստանի հետ իր գործընկերությանը, նրա ինքնիշխանությանը, անվտանգությանը, բոլոր քաղաքացիների իրավունքների պահպանության հիման վրա ապագային»,- ընդգծել է Օբաման: