Ուզբեկստանում անկայունությունը կսպառնա ողջ տարածաշրջանին. FT
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահից հետո ստեղծված իրավիճակի զարգացմանը ուշադիր հետևում են ոչ միայն հարևանները, այլև համաշխարհային գերտերությունները` ԱՄՆ-ը, Չինաստանն ու Ռուսաստանը, գրում է Financial Times-ը:
Անգամ եթե իշխանության փոխանցումը Տաշքենտում խաղաղ իրականացվի, ապա այն մեծ խաղացողներին վատ շանսեր չի տա` ամրապնդելու երկրում իր ազդեցությունը:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը Ուզբեկստանը դիտարկում է Մոսկվայի ազդեցության գոտու ընդլայնման մաս, կարող է դիտարկել երկրի ղեկավարության փոփոխությունը` որպես նման հնարավորություն»,- ենթադրում է պարբերականը:
Քարիմովի մահը, որը Ուզբկստանն ամփոփոխ կերպով ղեկավարում էր 1991 թվականից, սպառնում է ողջ Կենտրոնական Ասիայի կայունությանը, գրում է Financial Times-ը:
«Քվազիմիապետը մահանում է` չթողնելով արական սեռի ժառանգ, նրա ավագ դուստրը, ենթադրաբար, գտնվում է տնային կալանքի տակ, իսկ նրա պալատականները պայքար են մղում` գահը զբաղեցնելու համար»,- գրում է պարբերականը` նշելով, թե Քարիմովի մահն ունի «հստակ միջնադարյան երանգ»:
Իշխանության փոխանցման ոչ մի համաշխարհային փորձ ուզբեկական իշխանությունները չունեն, նշում է Financial Times-ը: Հարևան պետություններում, մինչ այդ, իշխում են ծերացող ավտոկրատները, իսկ տարածաշրջանում ընդհանուր առմամբ մեծանում է արմատական իսլամի տարածման սպառնալիքը:
«Ուզբեկստանում ցանկացած անկայունություն, որը սահմանակից է ոչ միայն Կենտրոնական Ասիայի նախկին խորհրդային հանրապետություններին, այլև Աֆղանստանին, կարող է տարածվել»,- արձանագրում է թերթը: