Դատելով նրանից, թե ինչպես է ներկայացվել կառավարության ծրագիրը, այն կարող է հավակնել առաջին մրցանակի՝ պոեզիայի կամ գրական որևէ այլ ժանրի ստեղծագործությունների մրցությում
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստում քննարկվել է մեկ հարց` ՀՀ կառավարության ծրագիրը:
Այնպես որ, ընդամենը 10-11 օր հետո հայտնի կլինի՝ արդյո՞ք Կոլերովն արդեն իսկ կայացած փաստի մասին է խոսում՝ ինչպես վկայում է նրա հոդվածի հաստատական վերնագիրը, թե՞ սա ինչ-որ կարևոր բանից հասարակության ուշադրությունը շեղելու փորձ էր:
Ինչո՞ւ են այսպիսի փոփոխություններ կատարվում: Պարզ է, որ Հայաստանին ձեռնտու չի թվում Ռուսաստանի հետ միասին եվրասիական ինտեգրման ուղիով գնալը, որը Ղրիմը Ռուսաստանին միանալուց հետո Արևմուտքի կողմից տնտեսական ճնշումների տակ է գտնվում:
Խորհրդարանական չորս ուժերը, մեծ հավանականությամբ, իրենց սկզբունքային չմասնակցությունը կցուցաբերեն կառավարության ծրագրի քվեարկությանը: Չմասնակցությունը դարձել է միակ զբաղմունքը, որին դեռևս ընդունակ են քառյակի ուժերը կամ նրանց կորիզը:
Ոմանք հավատացին, որ վարչապետը վճռական է տրամադրված, որ սկսում են նոր էջից։ Ասում են` որոշ գործարարներ անգամ անհանգստացել են։ Ոմանք էլ սա համարում են պոպուլիստական քայլ։
«Հայաստանի դեպքում հավանական է Ասոցացման համաձայնագրի «թեթև» տարբերակը («Association Agreement-Light») կամ դրա նման մի բան: Այս համաձայնագիրը կարող է հիմնվել ոչ միայն հարաբերությունների քաղաքական մասի զարգացման վրա, այլև ներառել տնտեսության որոշ հատվածներին վերաբերող համաձայնագրեր, թեև դրանք, ամենայն հավանականությամբ, սահմանափակված կլինեն»,- նշեց վերլուծաբանը:
Ադրբեջանի կառավարությունը երբեմն գործում է ԱՄՆ-ի համար անհասկանալի քայլեր:
Պայքարողն ու հայտարարողն էլ ոչ այլ ոք է, քան վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով հայտարարել է՝ ով հուլիսի 1-ին դուրս չեկավ ստվերից, բռնելու ու մտցնելու է ստվեր՝ ճաղավանդակներից ներթափանցող լույսի վանդակավոր շողերով ստվերային տարածք, իմա՝ կիրառելու է օրենքը:
«Բարեկամությունը քաղաքական կատեգորիա չէ: Կա նոր վարչապետ, նոր կառավարություն. տեսնենք ինչ ծրագրեր են բերում, որքանով են նրանց քայլերը համապատասխանում իրենց ծրագրերին եւ խոստումներին»:
Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ հաջորդ տարվանից բուհերի ընդունելության քննություններ չեն անցկացվելու և որ ընդունելությունը կատարվելու է ավարտական ատեստատների գնահատականների հիման վրա:
Այսօր ԱԺ-ում քննարկվում էր կառավարության կողմից ներկայացված «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի նախագիծը: Մինչև այժմ գործում է «ՀՀ պետական պարգևների մասին» օրենքը և առանձին շքանշանների և մեդալների մասին օրենքներ, ինչպես, օրինակ, օրենք «Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանի մասին», կամ օրենք «Մխիթար Գոշ մեդալի մասին»:
Անաստաս Միկոյանի արձանն արդեն ձուլարանում է: Արձանի կաղապարն արդեն հանվել է և վերջնական տեսք ստանալու համար մնում են ձուլման և մյուս աշխատանքները: Արձանի ձուլման աշխատանքներին հետևող քանդակագործ Գագիկ Ստեփանյանը 168.am-ի հետ զրույցում խոստովանեց, որ անձամբ շահագրգիռ չէ այս հարցով, ընդամենը իրեն խնդրել են կարգավորել արձանի ձուլման հետ կապված տեխնիկական հարցերը:
Տիգրան Սարգսյանի կողմից հաստատված «կարգերը» մոռանալու և նոր էջից սկսելու հորդորը եղել է անձամբ Հովիկ Աբրահամյանից: Մեզ հետ զրույցում Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը հայտնեց, որ Աբրահամյանն առաջարկել է գիծ քաշել և նոր էջից, նոր մոտեցումներով սկսել:
Պարզվում է, որ չնայած տարածված կարծիքին` մենք խմելու առումով զիջում ենք աշխարհի և մեր տարածաշրջանի երկրների մեծ մասին։ Ավելի ճիշտ կլինի ասել` ետնապահների թվում ենք։
«Գիծ քաշվում է» ոչ թե որևէ մեկի ցանկությամբ կամ կամքով, եթե անգամ այդ մեկը «լավ ախպեր» է, այլ օրենքով: Մինչդեռ Հովիկ Աբրահամյանը, փաստորեն, իրեն հավասարեցրել է օրենքին: Սա քաղաքացիակա՞ն, քրեակա՞ն, թե՞ Սահմանադրական դատարանի ընդդատության խնդիր է՝ թող պարզեն իրավաբանները:
Այս պահին ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում (Մելիք-Ադամյան 2) սկսվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Հայաստանի խոշոր հարկատու գործարարների հանդիպումը:
Արևմուտքը՝ Ռուսաստանի հետ միասին, արագացնում է ՀՀ-ի անդամակցությունը՝ Հայաստանին «ազատելով» ԼՂ-ի «բեռից»: Սա գուցե անգամ ցինիկ է հնչում: Բայց մի՞թե ցինիկ չէր հնչի, եթե մեկ տարի առաջ այս օրերին որևէ մեկն ասեր, որ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը:
Մենք չունենք բավարար քանակությամբ որակյալ աշխատուժ, մեր իշխանություններն օլիգարխական են, մենաշնորհը շատ ուժեղ է, մեր տնտեսական ու քաղաքական իրավիճակը շատ ընկճող է, շուկան շատ փոքր է և աղքատ, երկիրը պարփակված է, և այլն:
«Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ մեկ անգամ ևս բարձր գնահատեցի Ֆրանսիայի դերակատարումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում»,- ասել է ՀՀ նախագահը:
Հայաստանի հասարակությունն արդեն մոտ երկու տասնամյակ ապրում է հրաժարվելու իրավունքից հրաժարված վիճակում: Այլապես, գոնե մեկ անգամ հնարավորություն կունենար հրաժարվելու այն իշխանություններից, որին վերաբերվում է, մեղմ ասած, այնպես՝ ինչպես «Եվրատեսիլում» հաղթանակած Կոնչիտային: Պարզվում է՝ բոլորը զզվում են նրանից, բայց քվեարկել են նրա օգտին:
Եվրասիական մաքսային միությանը Հայաստանի ինտեգրումը բացառիկ հնարավորություններ է ստեղծում նաև Եվրոպական ներդրողների համար՝ օգտագործելով Հայաստանի տնտեսական տարածքն ավելի հեշտացված կարգով դուրս գալ դեպի Եվրասիական շուկա…
Կարգավորման գործընթացում պետք է ներառվեն այն տարրերը, որոնք 2009-2013 թվականներին իրենց հայտարարություններում շարադրել են համանախագահող երկրների նախագահները:
Մնում է միայն հասկանանք՝ ի՞նչ ենք ակնկալում հերոսներից: Շուշիի ազատագրումից 22 տարի անց հասկացանք, որ ողջ հերոսներ մեզ պետք չեն: Հակառակ դեպքում ինչ-որ մեկը կարո՞ղ է ասել՝ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը հիմա հերո՞ս է, թե՞ ոչ:
Իրականում մեր կռիվը, մեր պատերազմը պետք է լինի ոչ թե Ռուսաստանի կամ Արևմուտքի, Եվրամիության կամ Մաքսային միության, այլ մեր պարտվողականության դեմ: Կկարողանա՞նք հաղթանակ արձանագրել այդ պատերազմում` Մայիսի 9-ը կնշենք` արդեն որպես քառատոն:
Անաստաս Միկոյան: Այս անունը հիշում ենք, կրկնում, իսկ զոհերի՞ անունները: Գոնե մեկի անունը: Հիշե՛ք. դա այնքան կարևոր է մեզ համար: Դե՞… Անաստաս Միկոյանի անունը հարմար է. նա հանդես էր գալիս իր անունից ու ստորագրում էր իր անունով:
Եվրասիական միություն գնալու գաղափարը նույնպիսի ցնորամտություն է, ինչպիսին Մաքսայինն էր: Այդ մասին բազմիցս ասվել է, երկրորդ սթափ կարծիք ուղղակի չի կարող լինել, և կրկին դրան անդրադառնալ իմաստ չունի:
Այլևս չենք ուզում իշխանության որևէ ներկայացուցչից լսել որևէ խոստում ու հայտարարություն, քանի որ դրանք մենք արդեն բավականաչափ լսել ենք: Այժմ բացառապես ուզում ենք տեսնել հանրային պահանջի անհապաղ ու ամբողջական կատարմանն ուղղված ռեալ քայլեր, այն է՝ ոչ մեկից, առանց անձի ազատ կամարտահայտության, չգանձել որևէ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճար:
Դեսպանին նրանք համապատասխան վայր ուղարկել չեն կարող: Ուստի՝ մնում է մտավարժանքներ անել այն մասին, որ որևէ իշխանություն չի կարող սեպ խրել հայ-ռուսական բարեկամության մեջ:
Հովիկ Աբրահամյանն այնքան էլ նախանձելի վիճակում չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից` Ռեսուրսների սղության խնդիրը լուծելու համար նա կարող է գնալ ոչ պակաս պոպուլյար քայլերի, քան նախորդ կառավարությունը։