«Ո՛չ հայկական, ո՛չ էլ ամերիկյան կողմից որևէ մեկը չի կարող ամերիկայն գործարարներին հրահանգել, որպեսզի գան ու ներդրումներ կատարեն Հայաստանում»

«Ո՛չ հայկական, ո՛չ էլ ամերիկյան կողմից որևէ մեկը չի կարող ամերիկայն գործարարներին հրահանգել, որպեսզի գան ու ներդրումներ կատարեն Հայաստանում: Նույն կերպ նաև հայ ներդրողներին ԱՄՆ-ում ներդրումներ կատարելու հարցում ոչ ոք չի կարող հրահանգել»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ով մասնակցում է Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի առաջին նիստիին:

Ըստ նրա՝ իրենց նպատակն է Հայաստանում այնպիսի միջավայր ձևավորել, որ երկիրը գրավիչ լինի ներդրումների համար: Դեսպանի խոսքով՝ ՀՀ-ում իրական հնարավորություններ կան ամերիկյան բիզնեսի համար, եթե նպաստավոր պայմաններ ապահովվեն. «Ամենակարևորն այն է, որ խաղի հավասար պայմաններ ապահովվեն ամերիկացի, ֆրանսիացի, ռուս և այլ գործարարների համար, որպեսզի նրանց հանդեպ հավասար վերաբերմունք լինի Հայաստանի կառավարության, արդարադատության, դատարանների, իրավական համակարգի կողմից»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30