Ընտրությունից առաջ ԵՄ գործիչների հավաքը Երևանում միջամտության բացահայտ դրսևորում է. Ամստերդամ
Ռոբերտ Ամստերդամը գրում է. «Ո՞րն է Երևանում ԵՄ քաղաքական գործիչների այս գագաթնաժողովի և ցուցադրական աջակցության իրական պատճառը։
Մեր նոր հրապարակած զեկույցը վեր է հանում այն դառը ճշմարտությունը, որը շատերը փորձում են քողարկել։ Մենք փաստագրել ենք ԵՄ-Հայաստան համաձայնագրերի խախտումները, տեղեկատվական մանիպուլյացիաները և քաղաքական հետապնդումները, որոնք տեղի են ունենում հենց այսօր։
Սա պարզապես փաստաթուղթ չէ. սա ապացույց է այն բանի, թե ինչպես են երրորդ կողմի շահերը դասվում հայ մարդու իրավունքներից վեր»։




