Ազգս դժվար ու դանդաղ է մտնում ամանորյա առևտրի կածան: Խանութներում ու տոնավաճառներում դեռ իրարանցում չկա: Պատճառը հավանաբար դրամի կտրուկ արժեզրկումն է ու դրան ուղեկցող գնաճը: Մարդիկ դեռ հույս ունեն, որ փոխարժեքի ցուցանիշերը կկարգավորվեն, ու գնանկում կլինի:
Մարդիկ, ովքեր չեն խաբում, որպես կանոն՝ երդվելու անհրաժեշտություն էլ չունեն: Ի՞նչն է մարդուն ստիպում երդվել: Թերևս` մտավախությունը, թե իրեն չեն հավատա: Հայաստանում բոլորը խոսքի մեջ երդվում են, թեև ամենևին պարտադիր չէ: Սակայն կա նաև երդման պարտադիր ծես:
Դրամի արժեզրկման ազդեցությունն արդեն զգացվում է նաև դեղորայքի գների վրա և որոշակի թանկացումներ արդեն կան: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց «Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանը, ոլորտի կազմակերպությունները փորձում են գները չբարձրացնել, բայց դա երկար չի կարող շարունակվել:
Տրանսֆերտների ներհոսքը վերջին տարիներին տնտեսական աճին ու զարգացմանը ոչ միայն չի նպաստել, այլ հակառակը` տնտեսությունը վերածել է «պորտաբույծի»
Մենք կախված ենք դրսից եկող փողերից, որոնք ուղարկում են առաջին հերթին Ռուսաստանում ապրող ու աշխատող հայերը։ Տխրում ու անհանգստանում ենք, որ նրանց ուղարկած փողը պակասում է։ Բայց չենք անհանգստանում, որ օտարներին ենք զիջել ու զիջում մեր ամենամեծ ռեսուրսը` մարդուն։
Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված եթը ավարտվեց: Երթը մեկնարկեց Ազատության հրապարակից. մասնակիցները անցան Մաշտոց, Ամիրյան, Նալբանդյան, Թումանյան փողոցներով և վերադարձան Ազատության հրապարակ:
Լրագրողներն այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետաքրքրվեցին՝ արդյոք գնաճի ֆոնին գազի սակագինը կբարձրանա՞՝ հաշվի առնելով նաև հնարավոր թանկացման վերաբերյալ շրջանառվող խոսակցությունները:
Հարցին, թե ինչի կբերի Գագիկ Ծառուկյանի շարժումը՝ մանավանդ որ Վ. Գասպարյանը «ասում են՝ նրա թիրախն է». «Դա ես չգիտեմ՝ ում ֆանտազիան է: Ես թիրախ երբեք չեմ լինում, ես թիրախավորում եմ»:
«ԵՄ-ի ուղերձը հստակ է: ԵՄ-ն սպասում է, որ Ռուսաստանը՝ օգտագործելով իր ազդեցությունը, վերջ դնի Ուկրաինայում իրավիճակի ապակայունացմանը»,- ասում է Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպան, հյուպատոս Ըմայըս Մորզը:
«…Տեսնում են պաշտոնյաների, առանձին անհատների ճոխ տները, ճոխ ավտոմեքենաները, իսկ թե գումարը որտեղի՞ց է գալիս… Մեծ Բրիտանիայում կատակում ենք, թե ինչ-որ մոլորյալ մորաքույր է մահացել և այդ գումարը կտակել է, և պետք է այդ ամենն այդ հանգամանքով բացատրել»:
«Գործարանը 4 տարի կանգնած է: Այդ 4 տարում աշխատանքի մեջ է մոտ 700 հոգի մարդ, 1500-ը տունը նստած է, որը բերում է լրացուցիչ պարտքերի կուտակում և ծանրացնում գործարանի բեռը: Հիմա ի՞նչ է, ճի՞շտ է ևս շարունակել այսպես»,- ասում է նա:
Ամենատարօրինակը պատրիարքական նամակի բառապաշարն է: Այն ամենամեղմ բնութագրմամբ որևէ կերպ վայել չէ մտավորականին, առավել ևս՝ բարձրաստիճան հոգևորականին: Իսկ իրականում նամակը քրեականի բառամթերքով է ձևակերպված:
«Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն ավելին են, քան պարզապես փողը»,- ասում է Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպան Ըմայըս Մորզը: Ամեն դեպքում, նա հույս հայտնեց, որ անգամ Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստանի և Եվրամիության միջև կշարունակեն զարգանալ առողջ հարաբերություններ:
ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։
56 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի գրող, հրապարակախոս, թարգմանիչ Սամվել Հենրիկի Մկրտչյանը:
«Մարզերում դեպքեր կան, որ նախաքրիստոնեական հուշարձանի մոտ հանք է շահագործվում: Նման բաները պարզապես անթույլատրելի են»,- ասում է պատմաբան, հայագետ ու նախիջևանագետ Արգամ Այվազյանը:
Ազատամարտիկը վարկերի պատճառով տունը վաճառելուց հետո ստիպված է այժմ Ուրիշի հարկի տակ ապրել ու կոմունալ հարկերի հետ մեկտեղ` վճարել նաև բնակարանի վարձը:
«Եվրոպական միությունը հեռու է կատարյալ լինելուց. ըստ իս՝ Եվրամիությունը չափից ավելի բյուրոկրատական է»,- ասում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության նախկին հատուկ խորհրդական, քաղաքական վերլուծաբան Փոլ Գոբլը:
«ԱՊՀ-ն այն ժամանակ նման բազմաթիվ որոշումներ է ընդունել, և այն ժամանակ ոչ ոք, նորից եմ ասում, չի նայել դրա վրա` որպես անկախության վրա ոտնձգություն, և չէր էլ կարող նայել«,- ասում է Լևոն Զուրաբյանը՝ խոսելով 1993 թ. կնքված և 1994 թ. ՀՀ Գերագույն խորհրդում վավերացված «Տնտեսական միության ստեղծման մասին» պայմանագրի մասին:
«Դուք իրավացի եք, որ այդ օրը կարող էր լինել բեկումնային, մեզ 5, թե 6 ձայն չհերիքեց, ու, այնպես չէ, որ Հանրապետականները բոլորը դեմ քվեարկեցին: Եռյակի մասով դուք իրավացի եք՝ մենք ունեինք բացակա ընկերներ, որոնք հարգելի պատճառով գործուղման մեջ էին և այլ, բայց ճիշտ եք ասում, եթե լիներ այդ խնդրի լուծումը, դա կլիներ բեկումնային»,- խոստովանեց Մ. Մելքումյանը:
2013թ. հունվար-հոկտեմբերի ընդհանուր զուտ ներհոսքի ցուցանիշը սխալ է գրված։ Այն պետք է լիներ 1 միլիարդ 252 միլիոն դոլար, մինչդեռ նշված է 1 միլիարդ 86.8 միլիոն դոլար։
«Համաշխարհային նոր շուկաներ գրավելու տեսանկյունից Հայաստանն արդեն մրցելու է ավելի արտադրողական և մրցունակ այս խմբի երկրների հետ»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Համաշխարհային նավթային կրքերը` որքան տարօրինակ, նույնքան բնականոն զարգացում ստացան Հայաստանում: Դրանք ոտքի տակ առան ազգային դրամի փոխարժեքը: Առան ու մի լավ տրորեցին:
«Եթե ինչ-որ մեկը կարգավորումը սկսում է այն համոզմամբ, որ որևէ սահման չի կարող փոխվել բանակցություններում, ապա, ամենայն հավանականությամբ, դրանք կփոխվեն բռնության միջոցով»,- ասում է ամերիկացի հայտնի քաղաքական վերլուծաբան Փոլ Գոբլը:
Դրամի արժեզրկման ներկայիս պրոցեսը ոչ մի լավ բան չի խոստանում։ Պարզապես ԿԲ-ն, կառավարությունը և մյուսները փորձում են այս ամենի մեջ դրական երանգներ գտնել:
Խուճապի փոխարեն` պետք է հզոր կամքի դրսևորում ցուցաբերվի, այնպիսին, որ թույլ չտրվի, որ այս երկիրը, այս անկախությունը, այս նոր ստեղծված դրամը որևէ ձևով վտանգվի կամ օգտագործվի այլ նպատակների համար
168.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ կարող միայն հաստատել լուրը, այլ մանրամասներ, այդ թվում զինծառայողի առողջական վիճակի մասին, հայտնել չի կարող:
Այս պահին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ նախագահի նստավայրի դիմաց: Գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք պահանջում են, որպեսզի իրենց ընդունի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ով այս պահին մասնակցում է ՀՀ կառավարության նիստին:
ԲՀԿ-ականները համոզված են, որ նոր ընտրությունների դեպքում իրենք կկարողանան ունենալ մեծամասնություն, և, եթե անգամ կառավարման համակարգը փոխվի և դառնա խորհրդարանական, իրենք ունենալով խորհրդարանական մեծամասնություն` կդառնան իշխանության իրական տերը:
«Քի Ուեսթի գագաթաժողովում կողմերն ավելի մոտ էին հակամարտության կարգավորմանը, քան երբևէ: Սեղանին դրված փաստաթղթի կետերից շատերը չափազանց մոտ էին այն տարբերակին, որ ես էի առաջարկել մինչ այդ: Երկու կողմերը շատ մոտ էին խնդրի լուծմանը, որովհետև և՛ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և՛ նախագահ Հեյդար Ալիևը միաժամանակ ավելի բարձր դասեցին նվիրվածությունն իրենց ժողովուրդներին, քան սեփական իշխանությունը, և եթե չլիներ արտաքին միջամտությունը, հնարավոր կլիներ հասնել վերջնական համաձայնության»,- 168.am-ի հետ բացառիկ հարցազրույցում ասաց ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը` հայտնի «Գոբլի ծրագրի» հեղինակը: