Փաշինյանի վտանգավոր խաղերը՝ Հայաստանի գլխին. Զելենսկի, Տիխանովսկայա…

Նիկոլ Փաշինյանն, ըստ ամենայնի, մտադիր է առավելագույն ջանքեր գործադրել Հայաստանն աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմի վերածելու համար։ Խոսքն, իհարկե, ուկրաինական պատերազմի շուրջ ԵՄ-Ռուսաստան լարված հարաբերությունների և դիմակայության պայմաններում Երևանում մայիսի 4-ին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման մասին է։

Ինչպես արդեն պաշտոնապես է հաստատվել՝ ակնկալվում է, որ ԵՔՀ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով այս օրերին Երևան է ժամանելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

168.am-ի տեղեկություններով՝ գագաթնաժողովին Հայաստան է գալու նաև արևմտյան աջակցությունը վայելող մեկ այլ քաղաքական գործիչ՝ բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան։

Ավելի վաղ 168.amհայտնել էր, որ ըստ իր աղբյուրների՝ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանելու նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին. ՀՀ արտգործնախարարությունը դեռևս փորձում է նրա այցի մասին տեղեկատվությունը գաղտնի պահել:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031