Բաժիններ՝

Գարնանային ալերգիաներ․ ինչպես նվազեցնել ազդեցությունը. խորհուրդներ մասնագետից

Գարունը հազարավոր մարդկանց համար ալերգիկ հիվանդությունների սրման սեզոն է։ Օդում կտրուկ ավելանում է տարբեր ծաղկափոշու քանակը, ինչը սեզոնային ալերգիաների հիմնական պատճառներից է։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ աշխարհում յուրաքանչյուր 3-րդ մարդ կյանքի ընթացքում ունենում է ալերգիկ հիվանդություն, և դրանց տարածվածությունը շարունակում է աճել։ ԱՆ խորհրդատու ալերգոլոգիայի գծով
Արմինե Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել:

Որո՞նք են գարնանային ամենատարածված ալերգիկ հիվանդությունները

  • Ալերգիկ ռինիտ` հաճախակի փռշտոցներ, քթի քոր և փակվածություն, քթահոսություն
  • Ալերգիկ կոնյուկտիվիտ` աչքերի քոր և կարմրություն, արցունքահոսություն, ավազի զգացում
  • Բրոնխիալ ասթմայի սրացումներ` շնչահեղձություն , սուլոց շնրառություն, գիշերային կամ երկարատև հազ
  • Մաշկային ալերգիաներ` քոր, ցան, եղնջացան, մաշկի չորություն և գրգռվածություն

Այս ախտանիշները կարող են ազդել քնի, աշխատունակության, երեխաների ուսման և ընդհանուր կյանքի որակի վրա։

Կարդացեք նաև

Ե՞րբ կարող է ալերգիան դառնալ վտանգավոր

Որոշ դեպքերում ալերգիան կարող է առաջացնել անաֆիլաքսիա՝ կյանքին վտանգ սպառնացող վիճակ։ Զգուշացնող նշաններն են՝ շնչառության դժվարացում, կոկորդի կամ լեզվի այտուց, գլխապտույտ կամ գիտակցության կորուստ, արյան ճնշման կտրուկ անկում: Այս դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել շտապ օգնության։

Ինչպե՞ս նվազեցնել գարնանային ալերգիայի ազդեցությունը

  • Քամոտ և չոր օրերին սահմանափակեք երկար զբոսանքները
  • Դրսից տուն մտնելիս փոխեք հագուստը և լվացվեք
  • Լվացեք մազերը երեկոյան՝ ծաղկափոշին հեռացնելու համար
  • Օդափոխեք տունը անձրևից հետո կամ երեկոյան ժամերին

Մի զբաղվեք ինքնաբուժմամբ։ Հակաալերգիկ դեղերի սխալ օգտագործումը կարող է անարդյունավետ լինել կամ առաջացնել կողմնակի ազդեցություններ։

Ախտանիշների առկայության դեպքում դիմե՛ք մասնագետի։

Ժամանակակից բժշկությունն առաջարկում է արդյունավետ բուժում, իսկ ճիշտ ընտրված թերապիան թույլ է տալիս լիարժեք վերահսկել հիվանդությունը և պահպանել ակտիվ կյանքը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031