Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը Հայաստանի Հանրապետությունից կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը։
Նրանք, ովքեր Միկոյանին ու պոլիտբյուրոյի մյուս անդամներին համարում են ժամանակի զոհեր, կհամաձայնեի՞ն մեկ ժամով գտնվել ստալինյան բանտում: Վերջերս ընթերցեցի 1939 թ. ձերբակալված Մեյերհոլդի նամակը Մոլոտովին: «Ինձ այստեղ ծեծում էին՝ հիվանդ, 65-ամյա ծերունուս: Պառկեցնում էին դեմքով գետնին, ռետինե մահակներով հարվածում էին կրունկներիս ու մեջքիս»:
Ի հեճուկս այս սարսափազդու վերնագիրն ընթերցելուց հետո առաջացող ակնկալիքի, որ նման վտանգ գուժելուց հետո ՀՀ հիմնադիր նախագահը պետք է առաջարկի «Հայաստանի փրկության Լևոն Տեր-Պետրոսյանի ճանապարհային քարտեզը», հոդվածում նման բան չկա:
Սերժ Սարգսյանն առաջնորդվում է բացառապես իր եւ սեփական ավազակախմբի շահերով, որոնք ոչ միայն որեւէ կապ չունեն պետության եւ ժողովրդի շահերի հետ, այլեւ խորապես հակասում են դրանց։
Հայաստանը վերածվել է գողապետության, որտեղ հեղինակավոր մարդիկ ոչ թե ուսուցիչներն ու գիտնականներն են, և ոչ էլ բժիշկներն ու արվեստագետները, այլ հենց գողականները, իբրև թե «ճիշտ ու սխալ» անողները: Արդյունքում` պետությունը դարձել է «զոն», որտեղ գործում են ոչ թե պետական ինստիտուտներն ու կառուցակարգերը, այլ «նայողները»:
Հասկանալի էր, որ դա մեկ անձի կողմից չէր ասված` մնացած նստածների էլգ Ուժեղ են, չեմ կարող բան ասել նրանց: Ուժեղների դեմ երևի թե դժվար է, բայց կարելի էր և՛ այդ պահին, և՛ դրան նախորդող պահերին այնպես դրսևորվել, որ նրանք չհամարձակվեին կամ չկարողանային այդ բանը բարձրաձայնել:
Բրոնզաձույլ արձանի վրա, ինչպես տեղեկացանք, ծախսվել է 700-800 կգ բրոնզ: Քանդակագործության մեջ օգտագործվող բրոնզը Հայաստանում վաճառվում է գունավոր մետաղի հանձնման կետերում: Մեկ կգ բրոնզի արժեքը սկսում է 2000 դրամից և հասնում մինչև 4000 դրամ՝ կախված մաքրության, թափոնի, համաձուլվածքի տեսակից:
Հարցին՝ արդյոք Անդրանիկ Մարգարյանը հավանություն կտա՞ր Միկոյանի արձանի տեղադրմանը, Տ.Մարգարյանը պատասխանեց. «Անդրանիկ Մարգարյանի կարծիքի վերաբերյալ, ինձ թվում է, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել»:
Հանրահավաքները վաղուց Հայաստանում վերածվել են առևտրային գործարքի բաղադրիչի: Կամ աճուրդային լոտի: Կամ խաղադրույքի «ֆիշկայի»: Հատկապես, որ Հայաստանում այլևս կազինո ունի միայն քառյակի տերը՝ Գագիկ Ծառուկյանը:
ՀԱԿ-ի հետ լռում ենԲՀԿ-ականները, լռում են դաշնակցականներն ու Ռուբեն Հակոբյանը: Քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը վաղուց է լռում: Ու որևէ մեկը չի ասում՝ Աստանայի ուրացում: Որևէ մեկը Ղազախստանի դրոշը չի այրում: Անգամ Էդվարդ Նալբանդյանի դեմ ոտնձգության կոչեր չեն հնչում: Մի խոսքով, լռում են բոլորը՝ Հայաստանի քաղաքական համակարգն ամբողջությամբ: Այդ լռությունն, իհարկե, տհաճ է, բայց ոչ վտանգավոր: Ռուսաստանի համար:
Դիվանագետը պետք է կարողանա ճիշտ ուսումնասիրել, վերլուծել և գնահատել իրավիճակը, տալ զարգացման կանխատեսումներ և առաջարկել ազգային շահերից բխող լուծումներ: Մենք հաճախ ենք նշում, որ կարևորագույն ներուժը մարդկային կապիտալն է: Ուստի սպասողական դիրքորոշում որդեգրած, դեպքերին լոկ արձագանքող, գործից խուսափող դիվանագետն անթույլատրելի ճոխություն է մեզ նման պետության համար:
«…մի օր էլ կարող է իմանաս, որ մեջը ավտոշուկա է կառուցվել: Հրաշալի ավտոշուկա կլինի: Մյունխենի ավտոշուկայի սալոնը սրա մոտ հեչ բան է: Ո՞վ կպատկերացներ, որ «Ռոսիա» կինոթատրոնըքըրչ ու փալասի խանութ կարող է դառնար»:
Մենք հանդուրժում ենք այն պետությունը, որտեղ մարդու հետ վարվում են ամենաստորացուցիչ կերպով, բայց երեխաներին պատգամում ենք «լավ մարդ դառնալ»: Իրականում կարևորելով, որպեսզի մեր երեխաները լավ սովորեն միայն բազմապատկման աղյուսակը: Լավ ապրելու համար փողերը հաշվելու նպատակով:
Ի՞նչ սահմանների մասին ենք խոսում: Ղարաբաղի խնդիրը Մաքսային միությունում չի լուծվում: Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում:
Եթե Հայաստանը գտնի նորմալ բացատրություն, հիմնավորում, որ «և՛ ոչխարները կենդանի մնան, և՛ գայլերը կուշտ լինեն», ապա խնդիրներ չեն առաջանա: Իսկ եթե փորձեր արվեն Ադրբեջանին «բզբզելու», ապա կարող են խնդիրներ ծագել:
Հետևելով հնչող տեսակետներին` տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ քննարկում ու կարծիքներ են հայտնում` առանց պատկերացնելու` ի՞նչ է մաքսային միությունը և ի՞նչ է տնտեսական միությունը։
Ռուսաստանն այս ճանապարհով կկարողանա իրականացնել իր վաղեմի նպատակը` զինված ներկայություն ապահովել ղարաբաղաադրբեջանական հակամարտության շփման գծում:
168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանին` մասնավորապես հետաքրքրվելով, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը Աստանայի նիստի ժամանակ չի արձագանքել Ղազախստանի նախագահ Նազարբաևի դիտարկմանը:
Միանգամայն իրավացի է Հայաստանի անկախության տեքստի ընթերցմամբ քաղաքական գործիչ դարձած սույն պարոնը: Վստահաբար՝ Լևոն Տեր-Պետրոսյանը դեմքի շատ ավելի առնական, Գագիկ Ծառուկյանն էլ՝ դեմքի շատ ավելի իմաստուն արտահայտությամբ կլռեին Աստանայում, քան լռեց Սերժ Սարգսյանը:
Սա ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաև, առաջին հերթին, իշխանության, բայց նաև ընդդիմության, մտավորականության, Հայաստանի ճակատագրով մտահոգ բոլորի խնդիրն է: ՀՀԿ-ն շանս ունի ապացուցելու, որ իզուր չի կոչվում Հայաստանի Հանրապետական կուսակցություն: Այլապես հունիսի 15-ից այն կդառնա Հայաստանը հանձնողների կուսակցություն:
Ես շատ կցանկանայի, որ Հայաստանը օգտագործեր գոնե այս առիթը և դուրս գար այս ավանտյուրիստական գործընթացից, որովհետև այստեղ միայն Ղարաբաղի հարցը չէ:
Հանկարծ պարզվեց, որ կոմերցիան, տնտեսությունն իր տեղն ունի, քաղաքականությունը` իր։ Որ երկիրն իրավունք ունի կոմերցիոն շահեր հետապնդել` անկախ նրանից, դա ում դուր կգա, ում` ոչ։
Առաջիկայում ՕԵԿ խմբակցությունը հանդես կգա նոր օրենսդրական նախաձեռնություններով: Օրինակ, ինչո՞ւ միանվագ դրամական օգնություն չհատկացնել դպրոցը նոր ավարտողներին, բանակից զորացրվածներին կամ համալսարանավարտներին:
Ըստ էության, դիմումը կարող է ներկայացվել օրենքով սահմանված կարգով, լրացուցիչ պահանջներ չեն ներկայացվում: Ե՛վ կարգը, և՛ դիմումում ներառվող տվյալների սպառիչ ցանկը հստակ նշված է օրենքում:
Հասկանալով, որ ժամկետը շատ սեղմ է, ձեր պատրաստակամության դեպքում, վստահ եմ, որ 2-3 օրվա ընթացքում մենք կկարողանանք գտնել փոխընդունելի որոշումներ, որոնք կբավարարեն մեզ և մեր գործընկերներին:
Այսօր Հայաստանը կանգնած է կրկին նույն վտանգի առաջ՝ պետությունը կորցնելու, կրկին այն ռուսներին հանձնելու վտանգի առաջ: Ու որքան այդ վտանգն իրական է դառնում, տոնակատարություններն ավելի ճոխ են կազմակերպվում:
«Չկան ձերբակալվածներ, չեմ ուզում կանխավ կարծիք հայտնել, բայց լրատվամիջոցներում գոյություն ունեցող բոլոր վարկածները՝ խոսքը գնում է առևանգման, ծեծի ենթարկելու, դանակահարություն, զեկուցում եմ ձեզ, չի համապատասխանում ճշմարտությանը»:
Եթե Կրթության և գիտության նախարարությունում չգիտեն, կարող եմ կրկնել, որ մայրաքաղաքի ծայրամասերում ուսուցչին աշխատանքի են ընդունում 3000 դոլար կաշառքով, կենտրոնում՝ 5000 դոլարով:
Այսօր ես տեսա նրան՝ ընկեր Միկոյանին: Նրա` 1,60 սմ-անոց բրոնզակոփ կիսարձանը (полуфигура) կանգնած էր Երևանի «Կռազի պարկում»…
Ցանկացած մեծահարուստ, բավարարելով նյութական բոլոր հնարավոր պահանջմունքները, ինչ-որ պահի ցանկանում է նաև որոշակի առաքելություն իրականացնել, որը ոչ միայն կարող է բիզնես եկամուտ չապահովել, այլև կարող է վտանգել ունեցած բիզնեսները: Բայց դա յուրաքանչյուր մարդու ընտրությունն է: Պատրա՞ստ է արդյոք Գագիկ Ծառուկյանը հրաժարվել իր ունեցվածքից՝ հանուն ինչ-որ առաքելության: