«Ծնողներն իրենք պիտի ուղղորդեն իրենց երեխաներին` ամուսնանալուց առաջ անցնել բժշկական հետազոտություն, տղայի մայրը` իր որդուն, աղջկա մայրը` իր դստերը։ Սա հարց է, որ պետք է լուծվի, ինչին պետք է նպաստեն նաև ընտանեկան բժիշկները։ Այդ դեպքում հնարավոր կլինի կանխել շատ ու շատ հիվանդություններ, այլ ոչ թե` հետագայում երկարատև պայքարել դրանց դեմ»:
«ԵՄ-ն սպասում է, որպեսզի հայկական կողմը հստակեցնի` ինչ է հնարավոր անել և ինչպես առաջ գնալ: Դա Հայաստանը պետք է թելադրի, քանի որ ԵՄ-ի հետ այդ հարաբերությունները պետք է համատեղելի լինեն Հայաստանի ԵՏՄ հանձնառությունների հետ»:
«ԲՀԿ-ն չի կարող համարվել ընդդիմադիր կուսակցություն, և ընդհանրապես ԲՀԿ-ին չի կարելի համարել կուսակցություն: Նույնը կարող եմ ասել նաև ՀՀԿ-ի մասին: ՀՀԿ-ն փողատեր վերնախավի կողմից ձևավորված խմբակ է»,- ասում է Աղասի Թադևոսյանը:
«Մենք կառավարության հետ մեր քննարկումների ժամանակ էլ ընդգծում ենք, որ պետք է նկատի ունենալ մի հանգամանք` թե՛ խոշոր, թե՛ փոքր բիզնեսին առնչվող խթաններն ու ազդեցությունները մի շարք փոխկապակցված գործոնների արդյունք են։ Ինչ-որ առումով դա նման է բարդ կառուցվածք ունեցող մեքենայի, որի վրա եթե մի բան ես փոխում, կարող է ինչ-որ ուրիշ բան սխալ աշխատի»:
Ակնհայտ է, որ անցած մեկ շաբաթվա իրադարձություններից հետո Հայաստանի քաղաքական կյանքում առաջացել է վակուում: Ո՞վ կամ ովքե՞ր են լցնելու այդ վակուումը: Հասկանալի է, փորձելու են բոլորը, այդ թվում՝ իշխանությունը՝ «կառուցողական ընդդիմությամբ» քաղաքական դաշտը լցնելու իր ցանկությամբ:
«Տեր-Պետրոսյանը շատ լավ հասկանում է, թե ով է Գագիկ Ծառուկյանը, և ինքն էր տարիներ առաջ Գ. Ծառուկյանին դասում Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի շարքին, ովքեր, ըստ նրա, երկիրը կործանողներն էին: Այս տարիների ընթացքում Գ. Ծառուկյանի բնույթը չի փոխվել: Իսկ Լ. Տեր-Պետրոսյանը նրա հետ կապված ինչ-ինչ հույսեր ունի, այնինչ դրանք օդի մեջ բաներ են, մանիպուլյատիվ են»:
«Դուք նշում եք, որ դրա համար դեմ առ դեմ հանդիպման կարիք կա: Խնդիր չեմ տեսնում: Ավելին, կարծում եմ, որ իբրև նման հանդիպման անհնարինության փաստարկ Ձեր կողմից բերված պատճառաբանություններն ամենևին տեղին չեն: Երբ համարեք, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շուրջ առանձնազրույցի կարիք և ցանկություն այնուամենայնիվ ունեք, պատրաստ եմ համապատասխան հրավեր ուղարկել»:
Ազատության հրապարակում կազմակերպված ասուլիս-հավաքի ժամանակ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ եռյակ այլևս գոյություն չունի: Նրա խոսքով՝ իրենք մեկ տարի շարունակ պայքարել են եռյակի ուժերի հետ, բայց այսօր նրանք այդպես էլ չեկան Ազատության հրապարակ, ինքը մենակ է այնտեղ կանգնած, այն դեպքում, երբ, ըստ նրա՝ կիարկի օրը եռյակի առաջնորդները պայմանավորվել են մյուս երկու ուժերը ևս պետք է լինեն Ազատության հրապարակում:
Քիչ առաջ 168.am-ը տեղեկություն էր հրապարակել, որ գործարար Խաչատուր Սուքիասյանը վերջերս հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է գործարարի կողմից: Նշել էինք նաև, որ մենք այս օրերին փորձել էինք բազմիցս Խ. Սուքիասյանից անձամբ ճշտել հանդիպման շարժառիթը, սակայն շուրջ 1 շաբաթ գործարարի օգնականը չէր կարողանում կապ հաստատել նրա հետ:
«Ես Ծառուկյանի փոխարեն պատասխան չեմ կարող տալ և ասել, թե նա ինչ մտածեց այս իրավիճակում, բայց Ծառուկյանը, մեր ունեցած տեղեկություններով, կշեռքի նժարին դրեց այն, որ իշխանությունները կգնան արյունահեղության, նա զգաց, որ արյան հոտ է գալիս: Նա պարզապես տակտիկական նահանջի ճանապարհը բռնեց»,- ասում է նա:
Ըստ Փաշինյանի՝ եթե Ջհանգիրյանը և «մեծարգո Սերժ Սարգսյանին» նամակ գրող իր գործընկերներն ընդունում են նախագահ, դա իրենց խնդիրն է:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պետաիրավական հանձնաժողովում ներկայացնում է նախագահ Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտարարելու մասին նախագիծը։
Խառնակ օրեր էին: Հասարակությանը միայն ներքաղաքական գործընթացների լրատվությունն էր հետաքրքրում: Ու ճիշտ այդ պահին տնտեսական երկու լուր հրապարակվեց: Երկու և մեկը մեկից հետաքրքիր:
«Ակնկալում եմ, որ այս հոդվածով հայտնած «սրտիս պարտքը» դառնա Հայաստանի բոլոր առողջ քաղաքական ուժերի, բոլոր ազնիվ քաղաքացիների «սրտի պարտքը»:
«Եթե Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու ցանկություն ունի, մի ճանապարհ ունի, որը նա ինձնից լավ գիտի` Սերժ Սարգսյանն է, ում հետ շփումների մեջ է, կարող է գնալ, նստել և քննարկել նրա հետ իր տեղն ու դերն այսօրվա իշխանությունում և քաղաքական դաշտում»,- ասում է Հովհաննես Իգիթյանը:
«ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազան կարող է օգտագործվել Վրաստանի դեմ, սակայն միայն՝ ՀՀ իշխանությունների թույլտվության դեպքում: Մինչ այսօր և հատկապես 2008թ. ՀՀ իշխանություններն իրենց իմաստուն են դրսևորել և թույլ չեն տվել նման բան: Հույս ունեմ, որ նման բան ապագայում ևս տեղի չի ունենա»,- ասաց Վասաձեն:
Քիչ առաջ տեղեկացանք, որ հանկարծամահ է եղել (սրտամկանի ինֆարկտ) Տեր Հուսիկ քահանա Լազարյանը: Նա 1990-ականներին ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից էր: Տեր Հուսիկ քահանա Լազարյանը (Գարուշ Լազարյան) 1992-ից ղեկավարել է ՀՀՇ վարչությունը. 1990-99թթ. եղել է ԳԽ և ԱԺ պատգամավոր: Երկար տարիներ նա դադարեցրել էր իր հրապարակային գործունեությունը:
«հայ-ռուսական միջպետական համաձայնագրով գազի գինը երկարաժամկետ տեսանկյունից կանխատեսելի է մեր շուկայի համար, ինչը ոչ միայն կարող է խթան հանդիսանալ էներգատար արտադրությունների համար, այլ նաև մրցակցային առավելություններ ընձեռել արտադրողներին»:
«…Եվ ինչպես դերասանն ունի իր դերը, որ տանում է, իսկական գործիչն ունի իր խաչը, որ կրում է, սրանք էլ, այս կամ այն գործին կպչելով, փոխանակ գործի ծանրության տակ մտնելու և տանելու, իրենք են բարձրանում, հեծում նրա վրա ու շինում են իրենց էշը…»:
ՀՀԿ-ԲՀԿ պատերազմը գուցե ավարտվեց, կամ սառեցվեց: Հարցը, թե կողմերից ո՞ր մեկը հաղթեց կամ պարտվեց, արդեն գրեթե տեղափոխվում է սպորտային հետաքրքրության տիրույթ: Քանի որ բովանդակային առումով հերթական անգամ պարտվեց հասարակությունը՝ նման որակի պետություն ու քաղաքական համակարգ ունենալու իմաստով:
«Միացյալ Նահանգները որոշել է ուղղել Օբամայի վարչակարգի սխալները»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը` անդրադառնալով ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդի՝ Հարավային Կովկաս կատարած այցին:
«Իրականությունն այն է, որ Սամվել Կարապետյանը հաճախակի է այցելում Հայաստան, և սա հերթական այցերից մեկն էր: Այլ հարց է, որ մենք ունենք նորմալ, մարդկային հարաբերություններ շատ-շատերի հետ, և, ինչպես միշտ, առավել ևս՝ այս օրերին էլ եղել են անձնական հանդիպումներ: Քննարկումներ, բնականաբար, եղել են երկրում ստեղծված լարված իրավիճակի շուրջ, և մենք մշտապես և առհասարակ բոլոր խնդիրները միասնաբար լուծելու կողմնակից ենք»:
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բոլոր կողմերի համար կարևոր է շարունակում մնալ»,- Երևանի ԱՄՆ դեսպանատանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական արձանագրությունները ՀՀ Ազգային ժողովից ետ կանչելու մասին որոշմանը:
Ամենահետաքրքիրն այն է, թե մնալով քաղաքականության մեջ՝ Գագիկ Ծառուկյանն ինչպես է վերաբերվելու սահմանադրական փոփոխություններին, որի մասին, թերևս, կհայտարարվի առաջիկայում:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում և շարունակելու է իր քաղաքական գործունեությունը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը:
Դժվար չէ պատկերացնել, թե այն, ինչ կատարվում է հիմա, ինչի կհանգեցնի ընդամենը մի քանի շաբաթների ընթացքում: Այսպես շարունակվելու դեպքում չի շահի ոչ մեկը և առաջին հերթին մեր ժողովուրդը:
«Ես չունեմ զբոսանավեր կամ թանկարժեք նկարներ։ Իհարկե, շքեղությունն ինձ դուր է գալիս, սակայն երբեք դրա վրա չեմ սևեռվել ու դրանից պաշտամունքի առարկա չեմ սարքել։ Ամեն ինչ պարզ է. ինձ ինքնաթիռ էր դուր եկել՝ գնեցի։ Ոչ թե նրա համար, որ հայտարարեմ, որ ինքնաթիռ ունեմ։ Գլխավորն այլ բան է՝ ես զբաղվում եմ իմ գործով։ Ինձ համար ավելի կարևոր է՝ ոչ մի տեղ չձախողվել, տեղում չդոփել, և, թեկուզ փոքր քայլերով, բայց կայուն կերպով առաջ շարժվել»:
Քիչ առաջ կայացել է Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը: 168.am-ի հետ զրույցում այս տեղեկատվությունը հաստատեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
168.am-ը ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանին էր դիմել ճշտելու՝ արդյոք Սերժ Սարգսյանը ընդունելո՞ւ է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից քիչ առաջ բաց նամակով արված՝ դեմ առ դեմ հանդիպելու և «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» բովանդակության վերաբերյալ հարցեր քննարկելու առաջարկը:
«Միայն մտահոգություն արտահայտելը բավարար չհամարելով, ուզում եմ հանդես գալ նաեւ գործնական առաջարկով, այն է՝ Ձեր նախընտրած ժամկետներում եւ պայմաններում դեմ առ դեմ հանդիպել Ձեզ հետ՝ այդ խնդրի շուրջ մտքերի փոխանակման նպատակով»։