«Մենք միշտ էլ ասել ենք, որ ոչ մի անհամատեղելիություն չենք տեսնում Հայաստանի՝ տնտեսական այդ նոր միությանը անդամակցումով և Եվամիության հետ համագործակցության հնարավոր եզրեր գտնելու և դրանք կենսագործելու ուղղությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն:
«Չեմ ափսոսում ոչ մի բանի համար… Թերևս, միայն նրա համար, որ բավական ժամանակ եմ կորցրել՝ Հայաստանից հեռու լինելով, բայց ես այդ տարիները պարապ չեմ անցկացրել, դրա համար հստակ գիտեմ, որ որևէ բանի համար չեմ ափսոսում»:
«Ադրբեջանն ասում է, որ իր անդամակցությունը ԵՏՄ-ին հնարավոր է միայն այն ժամանակ, երբ կլուծվի Ղարաբաղի խնդիրը, և ոչ մի այլ պարագայում: Այսինքն` Բաքուն կոշտ պայմաններ է առաջադրում. կամ Ղարաբաղի հարցն է լուծվում, և դրանից հետո ԵՏՄ անդամակցության հարցն է քննարկվում, կամ հակառակ դեպքում` այդ հարցն ակտուալ չէ»:
«Այդ շարժումը ես կբաժանեի 2 մասի՝ մինչև հունիսի 28-ը և դրանից հետո: Մինչև 28-ը շարժումը համախմբեց գրեթե ամբողջ հասարակությանը, որովհետև բոլորին էր հուզում նախաձեռնության օրակարգը: Դա իսկապես համահայաստանյան դժգոհության ալիք էր»:
Հուլիսի 9-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող շարժման նոր նախաձեռնության անդամները կոչ արեցին քաղաքական բոլոր ուժերին` միանալ իրենց շարժմանը։
«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի պահպանման հարցը տարիներ շարունակ քննարկվում է, սակայն դեռ փոխզիջում ձեռք չի բերվել:
Հայաստանի Հանրապետության հյուրանոցային տնտեսությունը դժվարին ժամանակներ է ապրում։ Ոլորտը 2014 թվականին հայտնվել է խորը ճգնաժամի մեջ` կտրուկ անկում գրանցելով գրեթե բոլոր ուղղություններով։
2015թ. հուլիսի 9-ին լրացավ վարորդների համաներումը, որով նրանց տրվել էր 6 ամիս ժամանակ, որպեսզի վճարեն տուգանքների մայր գումարները: Վարորդները խուճապի մեջ են:
Հայաստանի քաղաքական կյանքն աստիճանաբար մտնում է արձակուրդային սեզոն, թեև մինչ այդ էլ առանձնապես աչքի չէր ընկնում: Այս տարի քաղաքական արձակուրդից առաջ սովորական դարձած ավանդույթը կոտրեցին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ քաղաքացիական բողոքի ակցիաները, որոնք մի կողմից՝ ստվերեցին առանց այն էլ կիսաստվերում գործող քաղաքական կուսակցություններին, մյուս կողմից՝ ցույց տվեցին վերջիններիս դերի անկումը երկրի հասարակական-քաղաքական կյանքում:
ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի արտահանողները հայտնվեցին, այսպես ասած, պատային իրավիճակում: Ի հայտ եկած տեխնիկական բարդությունները ոչինչ էին ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկման ու դրա հետևանքների համեմատ:
Տեսաք, չէ՞: ՀԷՑ-ը 60 մլն դրամով տուգանվեց: Հերոսական գործառույթն իրականացվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում: Էդ հլը հեչ, նույն տեղում ՀԷՑ-ին պարտադրեցին 2015թ. մնացած ամիսների ընթացքում 8 մլրդ 588 մլն դրամի չափով ներդրումներ կատարել:
«Ես չեմ ուզում գնահատական տալ` արդյոք արդյունավե՞տ է Ազատության հրապարակում պայքարը շարունակելը: Մի բան դրական է, որ նրանք մաքսիմալիստ են: Եթե երիտասարդները մաքսիմալիստ չլինեն, ապա չեմ կարծում, որ նրանք երիտասարդներ կկոչվեն»,- ասում է Ավետիք Իշխանյանը:
Մեր պատկերացմամբ, ԲՐԻԿՍ-ԵԱՏՄ-Շանհայան համագործակցության կազմակերպություն փոխգործակցության հիմքում ընկած է ինտեգրացիոն գործընթացների փոխլրացնող և փոխշահավետ զարգացման սկզբունքի ապահովման ընդհանուր հետաքրքրվածությունը:
«Օդանավակայանի հին շենքը ճարտարապետական և մշակութային բարձր արժեք է: Քանի՞ անգամ կարելի է նույն բանն ասել: Սերժ Սարգսյանը ստեղծել է ՀԽ-ն՝ խնդիրներն արագ և արդյունավետ լուծելու համար, բայց չեն լսում մեր ձայնը: Հիմա արդեն որերորդ անգամ քննարկվում է: Շենքի մի մասը քանդեցին, մտածում են, թե մյուսին կհամաձայնենք: Սա նման է բերդի շատ երկար պաշարման, որ պաշարողները մտածում են՝ պաշարվածները կհյուծվեն ու կհանձնվեն»:
«Ես ամենայն խորությամբ ուսումնասիրել եմ մեր անցյալի արձանագործությունը, որպեսզի գործիքներս հայկական լինեն: Հետո ուզում էի, որ հայկական քանդակագործությունն իրական ճանապարհի վրա լիներ»:
Պատգամավորական մանդատները վայր դնելը գրեթե ինքնին կնշանակի՝ քաղաքականությունը տեղափոխել փողոց: Սա ինչ-որ իմաստով հակասում է հենց «Ո՛չ թալանին» նախաձեռնության հռչակած ուղենիշերին, որոնցից առաջնայինը պայքարը չքաղաքականացնելն էր:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) որոշեց հենց հիմա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանքներ կիրառել, քանի որ բաժանորդները նոր են դիմել հանձնաժողովին:
Նրանց մոտեցավ ՀՀ կառավարության աշխատակազմի դիմումների և նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանն ու նրանց առաջարկեց 3 անձից բաղկացած պատվիրակություն կազմել և բարձրանալ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման, սակայն նրանք հրաժարվեցին՝ պահանջելով, որպեսզի Հովիկ Աբրահամյանն իջնի իրենց մոտ:
«Երբ նայում ու համեմատում ենք պետական գնումների գործընթացը և իրավիճակը, ասեմ, որ բավականին շատ տնտեսվարողների շահագրգռում է: Կարծում եմ, որ ժամանակի ընթացքում ավելանալու է տնտեսվարողների թիվը, որոնք ԵՏՄ անդամ պետությունների տարածք արտահանումներ կիրականացնեն»:
Ինչպես արդեն նշել ենք` ՀՀ տնտեսությունն ակտիվանում է` ի հեճուկս բոլոր միջազգային կառույցների հոռետեսական կանխատեսումների և այլ «չար լեզուների»։ Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2015թ. հունվար-մայիսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 2,7%-ով։
168.am-ի հետ զրույցում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՍԴ որոշումը բոնորոշեց որպես «շատ խառը որոշում» և հրաժարվեց մեկնաբանել այն՝ խորհուրդ տալով մի քիչ սպասել, մինչև պաշտոնապես կհրապարակվի և հասկանալի կլինի, թե ինչ իրավական որոշումների մասին է խոսքը:
Փորձագետի գնահատմամբ՝ ցուցարարների կողմից առաջ քաշված պահանջներին հասնելու ուղիներն այնքան էլ հստակ չէին, որը նույնպես նպաստել է շարժման թուլացմանը:
Երեկ կեսօրից քիչ անց Ոստիկանությունը հատուկ գործողության դիմեց Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարների նկատմամբ: Նախ՝ Բաղրամյան պողոտայից հեռացվեցին որպես բարիկադներ ծառայող աղբամանները, ապա, առանց հատուկ միջոցներ կիրառելու, սակայն ուժ գործադրելով՝ բողոքի 46 մասնակցի բերման ենթարկելով՝ Ոստիկանությունը վերականգնեց երթևեկությունը:
Այս պահին Ազատության հրապարակում են հավաքվել նաև Բաղրամյան պողոտայից այսօր հեռացված ցուցարարները:
«Մենք իրավունք չունենք արվեստի զարգացման համաշխարհային պատմության մեջ հետ մնալու: Դրա իրավունքը մենք չունենք: Իհարկե, ես չեմ լրացրել այդ բացը, բայց իմ ջանքերը գալիս են վկայելու, որ ես գոնե աշխատել եմ այդ ուղղությամբ»,- ասում է Արտո Չաքմաքչյանը:
168.am-ը բանաստեղծ Կարեն Անտաշյանի հետ զրուցել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Բաղրամյան պողոտայում ընթացող բողոքի ակցիաների ու դրանց նշանակության մասին:
Ոստիկանության տարածած հաղորդագրությունից հետո կարմիր բերետավորները պատ են կազմել բարիկադների մոտ:
«Եթե որևէ պատճառով Ադրբեջանում սրվի ներքաղաքական իրավիճակը, ապա, կասկածից վեր է՝ իսլամականները գլուխ կբարձրացնեն, և հաստատ ինչ-որ գործընթացներ կսկսվեն: Բայց նման իրադրություն ներկայում չկա Ադրբեջանում»:
«Ինչո՞ւ պետք է ՀԷՑ-ի փոխարեն` մենք կրենք այդ վնասը: Ջրային և մյուս գործոնների մասին հեքիաթ են պատմում: Ո՞վ ասաց, որ այդպես է: Ես էլ կարող եմ այլ ձևով խնդիրը դնել՝ ՀԷՑ, հոսանք ես գնում, ինձ բավարարի էն գնով, ինչ տրված է, Վրաստանից գնիր 22 դրամով»,- ասում է Վահագն Խաչատրյանը:
«Երբ ժողովուրդը կհասկանա խնդիրը, երբ մարդիկ կհասկանան լուծման ճանապարհը, ու քրեական գործ հարուցելու պահանջը դնեն, կհասնեն հաջողության։ Ուրիշ ի՞նչ պահանջ դնեն, ուրիշ պահանջ չկա։ Պահանջը միայն դա է, որի մեջ լուծման ձևը տրված է»,- ասում է Մանվել Սարգսյանը։