«Եթե Ռուսաստանը սկսի հօգուտ Հայաստանի խոսել, Ադրբեջանն առիթ կգտնի և կսկսի հեռանալ դեպի Արևմուտք: Իհարկե, մենք չգիտենք Արևմուտքի` այսօրվա տեսակետները: Ես չեմ կարծում, որ Արևմուտքում էլ հիմա ցանկություն կա ամեն գնով Ադրբեջանին շեղել դեպի արևմտյան արժեքներ: Հենց դա էլ կարող է բարդացնել Ադրբեջանի վիճակը»,- ասում է Մանվել Սարգսյանը
Հայաստանը, ըստ էության, հայտնվել է տարածաշրջանային «արգելակի» դերում: Առաջին հերթին՝ ռազմաքաղաքական, և միայն հետո՝ տնտեսական առումով: Ընդ որում, այնպես չէ, որ Հայաստանը տարածաշրջանային վեկտորալ զարգացմանն արգելակում է սեփական շահերից ելնելով: Ճիշտ հակառակը:
Շանթ Հարությունյանի դատավարությունը Հայաստանի քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության իրական կենսունակությունը ստուգող թեստ է: Բացասական արդյունքով թեստ: Ազատություն Շանթ Հարությունյանին և մյուս քաղբանտարկյալներին:
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող երեք երկրներից երկուսը՝ Բելառուսը և Ղազախստանը, դեմ են Հայաստանի անդամակցությանը, քանի որ մտահոգություն ունեն, որ Հայաստանի անդամակցության դեպքում կխախտվի այդ միությունում առկա ուժերի բալանսը:
Հուրարձանը արդեն պատրաստ է, և այժմ ընթանում են այգու վերանորգման աշխատանքները: Հուշարձանի տեղադրման վայրը ընտրված է այնպես, որ այն հնարավորինս մոտ լինի ՀՀԿ կենտրոնական գրասենյակին: ՀՀԿ-ի ծրագրի հիմքում ընկած է Գարեգին Նժդեհի դավանած ցեղակրոնության և տարոնականության գաղափարախոսությունը:
«Ես չգիտեմ` ինչպիսի նախարար է եղել, և ինչ մոտիվներ են եղել նրան նախարար նշանակելու, բայց կարծում եմ, որ նման քայլը սխալ էր` դեսպան նշանակելն ընդհանրապես և մասնավորապես Վրաստանի նման երկրում, որովհետև Վրաստանն առանցքային նշանակություն ունի մեզ համար»,- ասաց Արման Նավասարդյանը:
«Ղարաբաղի միացումը Հայաստանին ավելի իրատեսական է, քան Ղարաբաղի անկախացումը: Սակայն խնդիրը ղարաբաղյան հարցի վերաբերյալ հասարակական բանավեճի ցածր մակարդակն է»,- ասում է Ռիչարդ Կիրակոսյանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Տիգրան Սարգսյանը նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն):
«Վարչապետի ներկայացրածը շատ հստակ էր և հարգանքը պետք է լինի փոխադարձաբար: Եվ այդ առումով արտահայտելու ձևերը պետք է լինեն առավել ընդունելի և ժողովրակավարական պետությունների նման»
Ոչ իշխանական ուժերը թեժ աշնան սպասումը գեներացնելով` իշխանությանն ուղերձ են հղում՝ եթե հանկարծ անգամ մտածեք Եվրասիական միությունից հրաժարվելու մասին, այնպես կմոբիլիզացնենք հասարակությանը, որ ընկեր Պուտինն անձամբ ողջույնի ուղերձ կհղի Ազատության հրապարակի հանրահավաքի մասնակիցներին:
ՀՇԿՀ-ն կքննարկի նաև արտադրող կայանների էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցը: Որոշումն ուժի մեջ է մտնելու 2014 թվականի օգոստոսի 1-ից:
Մայիսի 14-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և խոշոր գործարարների հանդիպման ժամանակ փոքր բիզնեսի նկատմամբ արտոնությունների կիրառման մեխանիզմ է ստեղծվելու և փաստաթղթավորման միջոցով խստացվելու են ստուգումները, որպեսզի խոշոր բիզնեսը այդ ընթացքում ավելի թափանցիկ աշխատի ու ստվերից դուրս գա:
Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ սկսած 2009թ.՝ ռուսական և թուրքական ծառայությունները համատեղ հատուկ գործողություններ են կազմակերպել իր դեմ ՝ նպատակ ունենալով վարկաբեկել իրեն, ապա նաև ֆիզիկապես ոչնչացնել իրեն ու որդուն:
«Ես ոչինչ չեմ բացառում, ուղղակի քայլը պետք է անել՝ ըստ համարժեքության և անհրաժեշտության: Եթե իրենք (մեծամասնություն:- խմբ.) շարունակեն իրենց նույն կերպ պահել, չի բացառվում, որ մենք թողնենք ամեն ինչ և դուրս գանք փողոց»,- ասում է Ռուբեն Հակոբյանը:
Ամանդա Փոլի կարծիքով՝ Հայաստանը կարող էր լուրջ լարվածություն առաջացնել Ղազախստանի և Ադրբեջանի միջև` Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով, հետևաբար հստակ հայտարարվեց, որ Հայաստանը կարող է միանալ Եվրասիական միությանը միայն ՄԱԿ-ի կողմից ճանաչված իր սահմանների շրջանակներում:
Ստեփան Գրիգորյանի կարծիքով` Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացում կան խոչընդոտներ, որոնցից մեկը ղարաբաղյան հարցն է: Այդ առումով նա չի բացառում, որ հենց Ռուսաստանը ձգձգի Հայաստանի անդամակցությունը` հույս ունենալով, որ կկարողանա «Ղարաբաղով շահագրգռել» Ադրբեջանին:
«Բնականաբար, պետք է հարգել այս շենքի պատմությունը, բայց պետք չէ այս ամենին թշնամաբար մոտենալ երկու կողմից»,- ասաց Տիգրան Համասյանը: Լսելով դարպասին հարվածող ակտիվիստների ձայները, ասաց. «Այսպիսի բաներ չպիտի լինեն: Կոմիտասը հաստատ այսպես չէր հարվածի»,- ասաց նա:
«Ճիշտն ասած, ոչ իշխանական ուժերը ուզում են լինել թելադրող, ուզում են, որ իրենք թելադրեն մեծամասնության օրակարգը: Մենք հակված ենք կոնստրուկտիվ աշխատանքի, պատրաստ ենք երկխոսության, որը տեղի է ունենում հանձնաժողովներում, որտեղ շատ հաճախ ԱԺ ներկայացված օրենքների նախագծերի մեջ էական փոփոխություններ են լինում»,- ասում է Հովհաննես Սահակյանը:
«Առհասարակ, գրեթե ամբողջ Եվրոպայում գործում է հետևյալ սկզբունքը` տուգանել ՃԵԿ խախտողին զանցանքի համար, այլ ոչ թե զրկել նրան գոյատևման միջոցներից, ինչպես դա արվում է Հայաստանում»:
Կարծել, թե Գառնու տաճարի հարևանությամբ կառուցվելիք սրճարանը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, նույնն է թե` պնդել, որ Օպերային թատրոնի շենքի հարևանությամբ կառուցված բազմաթիվ սրճարանները նպաստում են Հայաստանում օպերային արվեստի զարգացմանը:
«Մեր երկու աթոռները միշտ գործակցել են, միշտ սիրով են եղել միմյանց հետ: Կոմունիզմի ժամանակ 70 տարի Երուսաղեմն է հոգացել Հայաստանյաց եկեղեցու ամբողջ կարիքները, այնպես որ՝ խնդիր չենք ունեցել, ոչ էլ կունենանք: Մայր Աթոռը մեզ համար ամեն ինչից վեր է: Սա ամեն մարդ թող լավ իմանա: Հարցեր կարող են ծագել, ամեն ինչ լուծվող է»,- 168.am-ին ասել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքը
Կոլերովը ներկայացրել է ղարաբաղյան հարցի լուծման վերաբերյալ իր պատկերացումները: Ինչո՞ւ Կոլերովը որոշեց նախաձեռնել ղարաբաղյան հարցի լուծումը: Խաղաղասիրական հայացքների՞ց ելնելով, թե՞ դրանով նա հերթական անգամ ուղերձներ է հղում կողմերին:
Այսօր «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքի ընդունումից հետո բոլորը հասկացան, որ նոր կառավարությունը պարզապես ժամանակ էր շահում։
Ինչպիսի արագությամբ որ օրինագիծը քվեարկվեց, այդպիսի արագությամբ էլ քվեարկության պատկերն անջատվեց: Ընդդիմադիրներն ապարդյուն պահանջեցին պատկերը վերականգնել ու պահել:
Վաղը Սերգեյ Լավրովը ժամանելու է Հայաստան: Նա այստեղ ևս ինչ-որ հայտարարություններ է անելու, ենթադրաբար՝ ոչ Ադրբեջանին պարտադրվող այս կամ այն քայլի մասին, մտահոգ դեմքով գուցե խոսելու է սահմանային «բախումների» անթույլատրելիության մասին և հեռանալու է: Հուսանք՝ առանց զոհերի:
«Սա առաջին դեպքը չէ, երբ որդին, ամեն կերպ մեծարելով իր հորը, միևնույն ժամանակ գործում է նրա պատվիրաններին հակառակ: Մինչ օրս Բաքվում ձևացնում են, թե չգիտեն, որ Հեյդար Ալիևիչը փաստաթղթերից մեկում ուղղակիորեն նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ միջոցներով»,- ասաց Վլադիմիր Կազիմիրովը:
Բոլոր օրինագծերն ընդունվեցին, այդ թվում` ավտոտրանսպորտային միջոցների կողմից թույլ տրված խախտումների համար վարչական տուգանքների նվազեցման մասին օրինագիծը: ՕԵԿ-ը և ԲՀԿ-ն հայտարարեցին, որ թեև իրենց առաջարկները ոչ ամբողջությամբ, սակայն ընդունվել են և իրենք կողմ են նախագծին:
«Մարդը պետք է սիրի ինքն իրեն, որպեսզի կարողանա ինքնադրսևորվել: Անպայման չէ, որ գոռոզ լինի, բայց պետք է, որ իր գինն իմանա և հասկանա, թե ի՞նչ ձգտումներ ունի: Պարզ է` ամեն մեկը մտածում է` լավերից լավագույնն է ինքը, բայց եթե քո թույլ և ուժեղ կողմերը չիմանաս, մեկ է, չես կարող մինչև վերջ օբյեկտիվ լինել»,- ասում է Լևոն Արոնյանը:
Նախագահի պատասխաններից այնքա՜ն հարցեր էին ծագում, որ ցանկացած լրագրողի համար դժվար կլիներ չընդհատել ու հընթացս հարցեր չտալ: Ցանկացածի համար, բայց ոչ «Հարցազրույցի» հեղինակի:
Իրականում Նազարբաևն Աստանայում ներկայացնում էր ոչ միայն Ալիևի պահանջը, այլև Պուտինի պահանջը: Կամ` Ալիևի պահանջից հետո նաև Պուտինինը դարձած պահանջը, որն արդեն իսկ բավարարվել է: Հայաստանի իշխանության կողմից: