Քիչ առաջ ավարտվեց ՕԵԿ քախորհրդի նիստը, որից հետո ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ ՕԵԿ քաղխորհուրդը նպատակահարմար չի համարում մնալ կոալիցիայի մեջ, ուստի դուրս է գալիս կոալիցիայից։
ՀՅԴ-ականները այդպես էլ հստակ չեն պատասխանում այն հարցին, թե իրենք կարո՞ղ են մաս կազմել կառավարությանը, թե՞ կմնան ընդդիմություն: Նույնիսկ քառյակի հավաքին մասնակցած այլ կուսակցությունների ներկայացուցիչների համար է անորոշ մնացել ՀՅԴ-ի դիրքորոշումը:
Հովիկ Աբրահամյանն առաջին իսկ աշխատանքային օրվանից լծվել է թերահավատությունը փարատելու գործին: Նա Լ. Տեր-Պետրոսյանին քաղաքավարի խնդրում է՝ Գագիկ Ծառուկյանի ձեռքով կարկանդակներ չհանել և չզբաղվել խարդավանքներով:
Անցյալ տարի լրագրողներից մեկը դեռևս Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին հարցրել էր, թե մոտավորապես որքա՞ն է գնահատում իր ունեցվածքը, ինչին Աբրահամյանը պատասխանել էր. «Հայտարարագիրը որ վերցնեք նայեք, էնտեղ շատ օբյեկտիվ, անկեղծ գրված է»:
Ակնհայտ է, որ նույնիսկ սեփական կուսակցության տարբերանշանի գույնի փոփոխության որոշումը ՕԵԿ-ն ու ԱրթուրԲաղդասարյանը չեն կարող ընդունել՝ առանց նախագահ Սերժ Սարգսյանի համաձայնության, կամ, որ ավելի հավանական է՝ առանց նրա ցուցումի:
Արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, ինչպես ասում են, գործող իշխանությունը ճանապարհեց փառք ու պատվով։ Ոչ թե անարգանքի սյունին գամեցին վատ աշխատանքի համար, այլ գովասանքով խոսեցին 6 տարիների ընթացքում նրա կատարած «տաժանակիր» աշխատանքի համար, շնորհակալություն հայտնեցին ու խոստացան պաշտոն տալ։
«Տիգրան ջան, շատ-շատ շնորհակալ եմ…»,- կիրակի օրը հայտարարեց Սերժ Սարգսյանը` Հայաստանի պատմության մեջ ամենաբացասական արդյունքներն արձանագրած կառավարության ղեկավարին, թերևս, ցույց տալով, որ վարչապետի աշխատանքը գնահատվում և գնահատվելու է ամենևին ոչ տնտեսական ցուցանիշներով:
Ծառուկյանը չկանգնեց Տեր-Պետրոսյանի կողքին, նա չհաղթեց ընտրություններում: 6 տարի անց Տեր-Պետրոսյանը կանգնեց/նստեց Ծառուկյանի կողքին, համախմբվեց Ծառուկյանի հովանու ներքո ու համախմբման արդյունքում՝ վարչապետ դարձրեց Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանին:
168.am-ի տեղեկություններով՝ անբարեխիղճ վարկառուների ցանկում կան հայտնի քաղաքական գործիչներ և պետական պաշտոնյաներ (կամ նրանց պատկանող ընկերություններ)։
Մենք քսան օրվա ընթացքում վարչապետի հետ միասին ձևավորելու ենք նոր կառավարություն: Այն ժամանակ կառավարության խնդիրների մասին հանգամանորեն կխոսենք:
Կադրային հարցերում վարչապետն ունենալու է բարձր աստիճանի ազատություն՝ պահպանելով լավագույններին՝ անկախ հայացքներից, առաջադրելով նորերին՝ հնարավորինս զերծ մնալով «ծանոթ-բարեկամ» նշանակումներից:
ՀՀ 13-րդ վարչապետը Հովիկ Աբրահամյանն է: Այս մասին քիչ առաջ, ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո, հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Կդիմի՞ Ս. Սարգսյանը նման արկածախնդիր քայլի՝ փորձելով պահպանել Հայաստանի ինքնիշխանությունը: Ավելի հավանական է թվում «ոչ» պատասխանը: Բայց… քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում:
Կան մի քանի «մանրուքներ», որոնք ԲՀԿ ծրագրում դժվար թե շոշափվեն։ Օրինակ` Մաքսային միության հարցը, որին անդամակցությունը բերելու է մաքսատուրքերի բարձրացման, գնաճի ևբնակչության գնողունակության անկման, ինչի մասին խոսում էր Վարդան Օսկանյանը…
Եթե Սերժ Սարգսյանի համար ընդունելի է կառավարման գործող համակարգը, իսկ մյուս կուսակցությունները դեմ են առաջարկվող սահմանադրական փոփոխություններին, անհասկանալի է, թե ով է կանգնած լինելու այդ փոփոխությունների հետևում, ով է առաջ մղելու այդ փոփոխությունները, ով է քարոզելու դրանց համար. պարզ ասած` ով է լինելու այդ փոփոխությունների տերը:
Այսպես թե այնպես, վաղը հաղորդագրություն կտարածվի և հայտնի կդառնա վարչապետի անունը: Դրանից օրեր անց կհրապարակվի խրախճանքի մասնակիցների ամբողջական ցուցակը: Ներողություն՝ կառավարության կազմը:
ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ընդունում են առաջարկը, Րաֆֆի Հովհաննիսյանը չի ընդունում հրավերն ուղղակիորեն, բայց Սերժ Սարգսյանի հետ մասնակցում է պատարագի ու մեկնում Ռոստով՝ Յանուկովիչից հաղթանակը բերելու, իսկ ՀԱԿ-ը վերանվանվում է «Սմբատ Կարախանյանից քաշվածների» ակումբ ու զբաղվում քաղաքագիտական վերլուծությամբ:
Գուցե Հովիկ Աբրահամյանը կարողացել է համոզել Գագիկ Ծառուկյանին, բայց չի կարողացել համոզել Ռոբերտ Քոչարյանին, վերջինս էլ՝ համոզել է Ծառուկյանին, որ պետք չէ մտնել կոալիցիա:
Ինչպես նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, երկուշաբթի օրը տեղի կունենա ԳՄ և խորհրդի նիստ, որտեղ կորոշվի, թե ով է լինելու ՀՀ 13-րդ վարչապետը։
Հաշվարկը շատ պարզ է. աշխարհին ցույց տալ, որ ի հեճուկս սեփական կամքի ու ընդառաջ գնալով քաղաքական ուժերի պահանջներին՝ իրականացվում է բարեփոխում, որն իրականում իշխանությունը պահպանելու, թերևս, միակ սահմանադրական տարբերակն է:
Ըստ Համաշխարհային բանկի զեկույցի՝ տնտեսական առումով սա բավականին բարենպաստ պահ է վարչապետի պաշտոն ստանձնելու համար։
Ես ղեկավարում եմ Հայաստանի ամենամեծ քաղաքական ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, և ինչպիսի սահմանադրական կառուցակարգերի վրա էլ ի վերջո կանգ առնեք, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այդ կանոններով կշարունակի իր ծանրակշիռ ու որոշիչ դերակատարությունը Հայաստանում:
Նոր կառավարման համակարգում, ինչպես և կարելի էր սպասել, իրական իշխանությունը պատկանելու է վարչապետին, որի պաշտոնում նշանակվելու է խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը: Ակնհայտ է, որ այս փոփոխությունները հենց այսօր են հրապարակվել ոչ թե պատահաբար, այլ խիստ մտածված, հաշվարկված:
Այդ չափանիշով առաջնորդվելու դեպքում վարչապետ կարելի է նշանակել Շառլ Ազնավուրին կամ Քիմ Քարդաշյանին: Թեև ամենաընդունելին, իհարկե, կլիներ Վլադիմիր Պուտինը, ով տեխնիկական՝ զբաղվածության պատճառով հազիվ թե համաձայնի:
Հայաստանում հասարակությունը դադարել է որևէ ազդեցություն ունենալ իշխանության ձևավորման վրա և բավարարվում է ժամանակ առ ժամանակ հայտնի առակին նմանվող իշխանության բաժանման գործընթացին հետևելով:
Տիգրան Սարգսյանը փորձում էր համոզել ակտիվիստներին հեռանալ փողոցից՝ նշելով, որ ցուցարարները խախտում են մյուս քաղաքացիների իրավունքը
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել հերթական հարցազրույցով, որը, աներևակայելի պատահականությամբ, համընկել է վարչապետի նշանակման կամ նրա անվան հայտնի դառնալու նախօրեի հետ:
ՀՅԴ-ականները գերադասում են ոչ թե մաս կազմել կառավարությանը, այլ «փայ մտնել իշխանությանը»: Դա, թերևս, պատմական սովորություն է, որը տարբեր ժամանակներում արտահայտվել է ՀՅԴ-ի մոտ: Ոչ միայն Հայաստանում:
Ապրիլի 9-ին քառյակը որոշել էր հանրահավաք անցկացնել Գյումրիում: Դա պետք է լիներ ապրիլի 28-ին կազմակերպվելիք համահայաստանյան հանրահավաքի նախապատրաստության շրջանակներում: Հիմա արդեն պարզ է, որ Գյումրիում նման հանրահավաք չի լինելու: Չի լինելու նաև երևանյան կամ համահայաստանյան հանրահավաքը:
Ըստ ՎՊ հաշվետվության՝ արդյունքում, որոշ ոչ ռեզիդենտների մասնակցությունը պետական գնումներին դառնում է զուտ ձևական, գումարները փոխանցվում են հանրապետությունից դուրս: