Բաժիններ՝

Չնայած առատ տեղումներին՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է 17 սմ-ով

Չնայած առատ տեղումներին՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է մոտ 17 սմ-ով, գրել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:

«Այդ տարբերությունը պայմանավորված է ջերմաստիճանային պայմաններով։ Անցյալ տարվա մարտ-ապրիլ ամիսները զգալիորեն ավելի տաք են եղել, ինչի հետևանքով տեղի է ունեցել ինտենսիվ ձնհալք, ինչով պայմանավորված այդ ժամանակաշրջանում գետային ներհոսքը լիճ զգալիորեն ավելի մեծ է եղել, քան այս տարի, իսկ գետային ներհոսքը լիճ՝ Սևանա լճի սնման հիմնական աղբյուրն է։

Ըստ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կանխատեսումների՝ մակարդակների նշված տարբերությունը հունիսի երրորդ տասնօրյակում կդառնա դրական։

2026 թվականի ապրիլ ամսին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 9 սմ-ով, իսկ 2025 թվականի ապրիլ ամսին՝ 14 սմ-ով»,-գրել է Ազիզյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031