Հայաստանի զարգացման, քաղաքական ու քաղաքակրթական ընտրության հետ կապված հարցերում այսօրվա ընդդիմադիրներն ու ոչ իշխանականներն իշխանությունից ավելի իշխանական են, հանրապետականներից` ավելի հանրապետական:
Սերժ Սարգսյանի ելույթի հիմնական ակնարկներն ուղղված էին քաղաքական կուսակցություններին՝ կողմնորոշվեք, թե որ բևեռի շուրջ եք «համախմբվում»: Հարցերը՝ 2017-18 թվականներին որ ուժը մեծամասնություն կկազմի ԱԺ-ում, ով կզբաղեցնի նախագահի կամ վարչապետի պաշտոնները՝ գուցե որոշակիորեն կարևոր և հետաքրքիր, սակայն սկզբունքորեն երկրորդական հարցեր են:
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար: Այս պահին նա խորհրդարանում է, և գտնվում է ԱԺ աշխատակազմի ղեկավարի կաբինետում:
Բանը հասել է այնտեղ, որ հայհոյանքն արդեն դադարել է ունենալ էմոցիոնալ այն ազդեցությունը, որին կոչված էր ի սկզբանե: Այլ կերպ ասած՝ հայհոյանքն իր նախնական գործառույթը փոխել է:
Ռուսական «Ֆորբսը» բավականին հետաքրքիր մի վարկանիշային աղյուսակ է կազմել` նախկին ԽՍՀՄ-ի ո՞ր քաղաքներն են ավելի հարմար ռուսաստանցի գործարարներին` բիզնեսով զբաղվելու համար։ Այլ կերպ ասած` սա ռուսների սեփական «Doing Business»-ն է, որը քաղաքները դիտարկում է ռուս գործարարների շահերի տեսանկյունից։
Հաղթողը լավ գիտի պարտադրված պատերազմում հաղթանակի գինը, որ վճարել է արյամբ և կորուստներով: Պարտվողին կուրացնում է հաղթանակը վերանվաճելու կործանարար մոլուցքը…
Սա Ռուսաստանի հերթական մարտահրավերն է` ուղղված Հայաստանի իշխանություններին, ու ոչ միայն: Ամենևին ոչ այն իմաստով, որ մեր ռազմավարական դաշնակիցը տանկերի հերթական խմբաքանակն է ուղարկել մեր ռազմավարական թշնամուն ու ոգևորությամբ հայտարարում է առաքումները շարունակելու պատրաստակամության մասին: Դա կլիներ չափազանց պարզունակ:
Հասկանալի է, որ խնդիրը երևանյան դպրոցներից մեկում անցկացված ցուցադրական միջոցառումը չէ: Խնդիրն այն է, որ դա տեղի է ունենում դպրոցում, որն այսօր ավարտում են պատանիներ, ովքեր, ինչպես նշված է պաշտոնյաների ուղերձներում, մեր երկրի ապագան են ու վաղվա պաշտոնյաները:
ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ մտադիր է ստեղծել վարչապետների ակումբ, որտեղ կներգրավվեն ՀՀ բոլոր վարչապետները, և կքննարկվեն տնտեսական, քաղաքական գործընթացները:
Վտանգավորն այն չէ, որ Սուրեն Խաչատրյանի թեկնածուն կարող է դառնալ քաղաքապետ, կամ, որ Սուրեն Խաչատրյանի տան բակում կարող են այլ մարդիկ էլ սպանվել: Վտանգավոր է միտումը, որ Սուրեն Խաչատրյանը կրակում չի այրվում, ջրում չի սուզվում:
Ստվերի հետ կապված երկրորդ խնդիրը վարչարարության հետ է, երրորդը` քաղաքական կամքի: Ես այդ երկրորդ ու երրորդ կետերից չեմ խոսում, գնահատականներ չեմ տալիս: Ես ընդդիմադիր գործիչ եմ: Այս պահին մասնագիտական տեսանկյունից ես տեսնում եմ դաշտը հարմոնիզացնելու խնդիրը:
Ընդհանրապես, իր նշանակման օրվանից ի վեր Հ. Աբրահամյանը փորձում է վերաիմաստավորել (չասենք` արժեզրկել) նախորդ կառավարության նախաձեռնությունները։ Որ դեպքերում հնարավոր է` նա խաչ է քաշում դրանց վրա։
Ազգային ժողովում կառավարության ծրագրի երկօրյա քննարկումները ցույց տվեցին, որ Հայաստանն իսկապես աղքատ երկիր է: Ողորմելի աղքատ: Խոսքն ամենևին ծրագրում ներկայացված բյուջետային միջոցների սղության, օգտակար հանածոների բացակայության մասին չէ: Հայաստանն այն քիչ թվով երկրներից է, որն արդեն համարյա պաշտոնապես չունի նաև ընդդիմություն:
Տեսնելով, որ Ն. Փաշինյանը տեղից արձագանքում է, Հ. Աբրահամյանն ասել է. «Փողոցից եկել եք Ազգային ժողով, էթիկա չունեք, տակտ չունեք, որ դուք խոսում էիք, անկախ նրանից, որ ինձ տհաճ բաներ էիք ասում, ես լսում էի…»:
Կառավարության ծրագրի՝ այսօր ԱԺ-ում սկսված քննարկումները կարծես թե այնքան էլ դրամատիկ չէին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանին, մի քանի բացառություններով, չեն մեղադրում և չեն քննադատում, ընդհակառակը՝ հույս են հայտնում լավ ապագայի, և ներկայացված ծրագրերի կատարման առումով: Բայց նույնը չի կարելի ասել վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասով:
Դժվար է ասել՝ Պուտինը հետևո՞ւմ է ՀՀ Ոստիկանության ամփոփագրին կամ հայկական լրատվամիջոցներին, սակայն հասկանալի է՝ ՀՀ իշխանությունը հույս ունի, որ նրա հայասեր շրջապատում կգտնվի մեկը, ով տեղ կհասցնի, թե ինչպես են ռուսական ռազմակայանների տեղակայման երկրի մայրաքաղաքում պաշտպանում Պուտինի անունը դավադիր վանկարկումներից:
ՀՀ կառավարության նոր ծրագիրը, որն այսօր արժանացել է գործադիրի հավանությանն ու վաղը ներկայացվելու է Ազգային ժողովի ուշադրությանը, խախտում է ՀՀ Սահմանադրությունը: Խնդիրն այն է, որ ծրագրի 2.2.5-ում, որը վերաբերում է ֆինանսական միջնորդությանը, ներկայացվում է պարտադիր կուտակային համակարգի արդյունավետությունը ֆինանսական տեսակետից:
Դատելով նրանից, թե ինչպես է ներկայացվել կառավարության ծրագիրը, այն կարող է հավակնել առաջին մրցանակի՝ պոեզիայի կամ գրական որևէ այլ ժանրի ստեղծագործությունների մրցությում
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստում քննարկվել է մեկ հարց` ՀՀ կառավարության ծրագիրը:
Այնպես որ, ընդամենը 10-11 օր հետո հայտնի կլինի՝ արդյո՞ք Կոլերովն արդեն իսկ կայացած փաստի մասին է խոսում՝ ինչպես վկայում է նրա հոդվածի հաստատական վերնագիրը, թե՞ սա ինչ-որ կարևոր բանից հասարակության ուշադրությունը շեղելու փորձ էր:
Ինչո՞ւ են այսպիսի փոփոխություններ կատարվում: Պարզ է, որ Հայաստանին ձեռնտու չի թվում Ռուսաստանի հետ միասին եվրասիական ինտեգրման ուղիով գնալը, որը Ղրիմը Ռուսաստանին միանալուց հետո Արևմուտքի կողմից տնտեսական ճնշումների տակ է գտնվում:
Խորհրդարանական չորս ուժերը, մեծ հավանականությամբ, իրենց սկզբունքային չմասնակցությունը կցուցաբերեն կառավարության ծրագրի քվեարկությանը: Չմասնակցությունը դարձել է միակ զբաղմունքը, որին դեռևս ընդունակ են քառյակի ուժերը կամ նրանց կորիզը:
Ոմանք հավատացին, որ վարչապետը վճռական է տրամադրված, որ սկսում են նոր էջից։ Ասում են` որոշ գործարարներ անգամ անհանգստացել են։ Ոմանք էլ սա համարում են պոպուլիստական քայլ։
«Հայաստանի դեպքում հավանական է Ասոցացման համաձայնագրի «թեթև» տարբերակը («Association Agreement-Light») կամ դրա նման մի բան: Այս համաձայնագիրը կարող է հիմնվել ոչ միայն հարաբերությունների քաղաքական մասի զարգացման վրա, այլև ներառել տնտեսության որոշ հատվածներին վերաբերող համաձայնագրեր, թեև դրանք, ամենայն հավանականությամբ, սահմանափակված կլինեն»,- նշեց վերլուծաբանը:
Ադրբեջանի կառավարությունը երբեմն գործում է ԱՄՆ-ի համար անհասկանալի քայլեր:
Պայքարողն ու հայտարարողն էլ ոչ այլ ոք է, քան վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով հայտարարել է՝ ով հուլիսի 1-ին դուրս չեկավ ստվերից, բռնելու ու մտցնելու է ստվեր՝ ճաղավանդակներից ներթափանցող լույսի վանդակավոր շողերով ստվերային տարածք, իմա՝ կիրառելու է օրենքը:
«Բարեկամությունը քաղաքական կատեգորիա չէ: Կա նոր վարչապետ, նոր կառավարություն. տեսնենք ինչ ծրագրեր են բերում, որքանով են նրանց քայլերը համապատասխանում իրենց ծրագրերին եւ խոստումներին»:
Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ հաջորդ տարվանից բուհերի ընդունելության քննություններ չեն անցկացվելու և որ ընդունելությունը կատարվելու է ավարտական ատեստատների գնահատականների հիման վրա:
Այսօր ԱԺ-ում քննարկվում էր կառավարության կողմից ներկայացված «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի նախագիծը: Մինչև այժմ գործում է «ՀՀ պետական պարգևների մասին» օրենքը և առանձին շքանշանների և մեդալների մասին օրենքներ, ինչպես, օրինակ, օրենք «Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանի մասին», կամ օրենք «Մխիթար Գոշ մեդալի մասին»:
Անաստաս Միկոյանի արձանն արդեն ձուլարանում է: Արձանի կաղապարն արդեն հանվել է և վերջնական տեսք ստանալու համար մնում են ձուլման և մյուս աշխատանքները: Արձանի ձուլման աշխատանքներին հետևող քանդակագործ Գագիկ Ստեփանյանը 168.am-ի հետ զրույցում խոստովանեց, որ անձամբ շահագրգիռ չէ այս հարցով, ընդամենը իրեն խնդրել են կարգավորել արձանի ձուլման հետ կապված տեխնիկական հարցերը: