Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. 21-ամյա վարորդը մահացել է

Այսօր՝ մայիսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 18:00-ի սահմաններում 21-ամյա Ռոբերտ Մ.-ն իր վարած «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենայով Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտբի Նահապետավան գյուղի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչին պատկանող քարե պարսպին, փլուզել մի հատված և կիսակողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031