«Ռազմական գործունեությունը, որոշումները կայացվելու են միացյալ կերպով». Իգոր Կորոտչենկո

«Հայ-ռուսական միացյալ խմբավորումը նախատեսված է անվտանգության այնպիսի մարտահրավերների ու սպառնալիքների հակազդման համար, որոնք կարող են ակտուալ լինել Հայաստանի և Ռուսաստանի համար Կովկասյան տարածաշրջանում։ Դա կարևոր գործոն է Հայաստանի ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից՝  աճող ռիսկերի ու սպառնալիքների պայմաններում, այդ ռիսկերն ամենուր են»,- 168.am-ի հետ  զրույցում այս մասին է ասել ռուսական «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր, ռազմական վերլուծաբան Իգոր Կորոտչենկոն՝ անդրադառնալով օրերս ստորագրված համաձայնագրին։ Նա չի մանրամասնել, թե տարածաշրջանային որ սպառնալիքների հակազդման մասին կարող է խոսք լինել։

Նրա խոսքով, դա կողմերն ըստ իրավիճակի կորոշեն և համապատասխան քայլեր կնախաձեռնեն։ Անդրադառնալով հայաստանյան փորձագիտական հանրության մտահոգություններին այն մասին, որ անկախ համաձայնագրում ամրագրված կետերի առկայությունից՝ զորախումբը տնօրինելու է ռուսական կողմը՝ առաջնորդվելով սեփական ազգային շահերով, Կորոտչենկոն հիշեցրել է, որ խմբավորումը կոչվում է «միացյալ»։ «Դա նշանակում է, որ ռազմական գործունեությունը, որոշումները կայացվելու են միացյալ կերպով»,- նշել է Իգոր Կորոտչենկոն։

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս