Բաժիններ՝

Միլիոնատեր պաշտոնյաների նկատմամբ վերաբերմունքն ավելի նորմալ է, քան մոնոպոլիստների

Շարունակում ենք ամփոել B4B.am-ի կողմից անցկացված «10 հարց՝ տնտեսության մասին» հարցման արդյունքները։

Հարցումն անցկացվել է նոյեմբերի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում՝ ինտերնետի միջոցով։ Հարցմանը մասնակցել է ավելի քան 1000 հոգի։

10 հարցերից այս անգամ կներկայացնենք ևս 2-ի արդյունքները, որոնք մենաշնորհներին և մեծահարուստ պաշտոնյաներին։

Հարցերից առաջինը հետևյալն էր՝ ինչպե՞ս եք վերաբերվում դոլարային միլիոնատեր պաշտոնյաների առկայությանը։ Հարցմանը պատասխանել են 1156 հոգի։

Որքան էլ ոմանց զարմանալի թվա, հարցվածների 64%-ը նորմալ է վերաբերվում պաշտոնյաների՝ միլիոնատեր լինելու հանգամանքին։ Այդ թվում՝ 4%-ը ընդհանրապես համարում է, որ հարուստ լինելու մեջ որևէ վատ բան չկա։ Իսկ 60%-ը նորմալ է վերաբերվում միլիոնատեր պաշտոնյաներին, եթե հարստության աղբյուրը հայտնի է։

6%-ը չեզոք դիրքորոշում ունի։ Իսկ բացասաբար վերաբերմունք ունեցողների կշիռը 30% է։ Այսինքն, մեր հասարակությունը բավականին ադեկվատ վերաբերմունք ունի մեծահարուստ պաշտոնյաների նկատմամբ և շատ փող ունեցողներին ի սկզբանե վատ չի վերաբերվում։

harc1

Մենաշնորհների (կարելի է նաև հասկանալ՝ մոնոպոլիստների) հարցում վերաբերմունքը միանգամայն այլ է։

«Ինչպե՞ս կվարվեիք, եթե մենաշնորհների դեմ պայքարելու հնարավորություն ունենայիք» հարցին ընդամենը 1%-ն է պատասխանել, որ ոչինչ չէր ձեռնարկի։

34%-ը նշել է, որ կսահմաներ խաղի նոր կանոններ՝ առանց նախկինի մեջ խորանալու։

Մնացած 65%-ը ավելի կոշտ մոտեցման կողմնակից են։ Մասնավորապես, 33%-ը կպետականացներ կամ կմասնատեր ոչ բնական մոնոպոլիաները։ Իսկ 32%-ը նշել է, որ քրեական պատասխանատվության կենթարկեր մոնոպոլիստներին։

harc4

Փաստորեն, ըստ այս հարցման արդյունքների, հասարակությունը միլիոնատեր պաշտոնյաների նկատմամբ ավելի հանդուրժողական վերաբերմունք ունի, քան մոնոպոլիստների։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031