«Օ, այո՜: Երեկ մի այնպիսի մեծ գումարի մասին լսեցի, որ հաճույք ստացա». Հրանուշ Հակոբյան

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կոչը սփյուռքահայերին` ՀՀ բանկերում 1000-ական դոլար դնելու մասին, պտուղներ է տալիս: Այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց Հ.Հակոբյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե արդյոք արձագանք կա՞ իր կոչին:

«Օ, այո՜: Երեկ այնպիսի մի մեծ գումարի մասին լսեցի, որ հաճույք ստացա: Մեկն օրինակ ինձ ասաց, որ 1.5 մլն բերեցինք, ներդրեցինք հայկական բանկերում: Դա հաճույք էր: Եվ կարող եմ Ձեզ ցույց տալ այն նամակները, այն հարցադրումները, այն վերաբերմունքը, որ սփյուռքահայերը արեցին: Օրեր առաջ մի կին եկավ, Լիբանանից 200 հազար դոլար էր բերել և խնդրում էր, որ ես օգնեմ, բայց ես ասացի` Դուք կարող եք բոլոր բանկերում դնել, ինձ համար նշանակություն չունի որ բանկում, ինձ համար կարևորը, որ գումարը մեր բանկերում լինի և բանկի տոկոսները ցածրանան»,- ասաց Հ.Հակոբյանը:

Ըստ նրա` այդ առումով փողերի վերադարձ Հայաստան բավականին շատ եղել է, բայց քանի որ երևույթն ինքնին գաղտնի է, չեն կարող հրապարակայնացնել: Հ.Հակոբյանը նշեց նաև, որ Կանադայից մի սփյուռքահայ յուրաքանչյուր դստեր համար 3000-ական դոլար է դրել բանկերում:

«Աղմուկը տարածվեց Սփյուռքում, իմացան և սկսեցին դնել»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս