Բաժիններ՝

Փողի ներհոսքը նվազել է, արտահոսքը՝ աճել

ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած դրամական փոխանցումները, կամ, ինչպես ասում են, տրանսֆերտները շարունակում են նվազել։ Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների՝ 2016 թվականի հոկտեմբերին ֆիզանձինք Հայաստան են փոխանցել 144.7 մլն դոլար։ Նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ տրանսֆերտների ներհոսքը նվազել է 8.2 մլն դոլարով կամ 5.7%-ով։

Ինչպես տեսնում եք գծապատկերում, ամսական կտրվածքով այս տարվա ընթացքում տրանսֆերտները նախորդ տարվա ցուցանիշից բարձր են եղել միայն փետրվարին։

transferts

Ընդհանուր առմամբ, 2016 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին  ֆիզիկական անձանց  բանկային համակարգի միջոցով Հայաստան են փոխանցել 1 մլրդ 336.1 մլն ԱՄՆ դոլար։

Կարդացեք նաև

Նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ տրանսֆերտների ներհոսքը կրճատվել է 138.4 մլն դոլարով կամ 10.4%-ով:

Միևնույն ժամանակ՝ 2016 թվականի հունվար-հոկտեմբերին, ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստանից արտերկիր է փոխանցվել 641.1 մլն դոլար։ Ի տարբերություն ներհոսքի՝ դրամական միջոցների արտահոսքը աճել է 43.1 մլն դոլարով կամ 7.2%-ով։

Այսպիսով, տրանսֆերտների զուտ ներհոսքը 2016 թվականի հունվար-հոկտեմբերին 556.5 մլն դոլար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս