Երազում եմ գոնե 2-3 տարի հետո ունենալ նորմալ, քաղաքակիրթ երկիր, պետություն` իր նորմալ հասարակությունով, նորմալ աշխատող բիզնեսներով, որոնք չինովնիկների սուբյեկտիվ տրամադրություններից կախված չլինեն: Այդ ժամանակ հնարավոր կլինի, որ ես բիզնեսից դուրս գամ ու զբաղվեմ իմ թոռնիկներով:
Բայց Տիգրան Սարգսյանն այդպես չվարվեց, հակառակը՝ ապացուցեց, որ հանուն պաշտոնի պատրաստ է դավաճանության: Սեփական համոզմունքների, դավանած գաղափարների հանդեպ դավաճանության:
Մինչև անցած տարվա սեպտեմբերի 3-ը Հայաստանում գործում էր իբրև թե կոմպլեմենտար իշխանություն-ռուսական ընդդիմություն մոդելը: Սեպտեմբերի 3-ից հետո գործում է ռուսական իշխանություն-ավելի ռուսական ընդդիմություն մոդելը: Արդեն՝ նաև եվրոպական փաթեթավորմամբ:
Եթե առաջարկվում է հրաժարվել հարկային եկամուտներից, ապա պետք է նաև պատասխանել այն հարցին, թե ի՞նչ այլընտրանքային եկամուտների միջոցով են բարձրացվելու աշխատավարձերը կամ թոշակները։
Անկախ ամեն ինչից` որպես վարչապետ` Հովիկ Աբրահամյանը կմնա Հայաստանի պատմության մեջ իր աննախադեպ քայլով: Առաջին անգամ գործող վարչապետը մասնակցել է գործող նախագահի դեմ անցկացվող բողոքի ակցիային: Մնում է` դա սովորություն չդառնա:
«Ես շնորհակալ եմ այս հանդիպման համար և լինելու եմ անկեղծ: Ես ձեր բոլոր մտահոգություններին տեղյակ եմ: Ես առաջին քայլը կատարել եմ: Մեր քննարկումները չպետք է լինեն փողոցում: Պատրատ եմ գործնական քննարկումներ սկսել: Ես առաջին քայլն արել եմ: Դուք կարող եք վստահ լինել, որ մենք կարող ենք հաջողություն ունենալ համատեղ քննարկումների արդյունքում»,- ասաց Հ.Աբրահամյանը:
Բաղրամյան 26-ում հավաքվելու նպատակը՝ ՀՀ նախագահին իրենց կոչն ու պահանջը ներկայացնելն է: «Այսօր, երբ Սահմանադրությունն ու ՍԴ որոշումը կառավարության կողմից անթաքույց ոտնահարվում են, մենք պետք է մեր հստակ պահանջը եւ կոչը հղենք նախագահին…»:
Կա՞ արդյոք մեկը, ով այսօր առանց աչքերը գետնին հառելու կպնդի, որ այդ արձանագրությունները վնասել են Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը և որ այդ արձանագրություններով ուղղակի մենք հիմք են ստեղծում փոխզիջումների:
Վարչապետն առաջարկելու է այդ գումարն ուղղել մի հիմնադրամի, որը պայմանականորեն կկոչվի «գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»:
Կստացվի արտաքուստ միատարր իշխանություն և կրկին արտաքուստ՝ բազմաբևեռ ընդդիմություն կամ ոչ իշխանական ուժերի համակարգ: Գուցե անգամ «Հրաշալի քառյակը» դառնա «Զարմանահրաշ հնգյակ» ու իսկական հրաշքներ գործի Հովիկ Աբրահամյանի դեմ պայքարում:
Առաջին հայացքից՝ թվում է, թե Արթուր Բաղդասարյանն ու ՕԵԿ-ը որևէ շանս չունեն ընդդիմության, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ընդունելության արժանանալու և լավագույն դեպքում պետք է սպասեն սարկաստիկ ու վիրավորական նոր՝ Բաղդասարյանի դիմակը հերթական անգամ պատռող բնորոշումների:
Ես Հայաստանի քաղաքական համակարգում դեռ ամբողջովին չեմ կողմնորոշվում, ինձ շատ հետաքրքիր է, թե ինչ է կատարվում Ձեր երկրում: Տեղյակ եմ, որ 4 քաղաքական ուժեր ցանկանում են հաղթել ընտրությունները և լավ տնտեսական ծրագրի հիման վրա ձևավորել նոր կառավարություն:
Կմասնակցե՞ն արդյոք քառյակի ուժերը քաղաքացիական նախաձեռնության այս ակցիային, որին հղում են կատարում ՝վարչապետի հրաժարականը որպես հաղթանակ ներկայացնելիս:
Եթե նոր կառավարությունը պաշտոնավարի մինչև 2017 թվականը, ապա խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ-ն, մեծ հավանականությամբ, կկորցնի մեծամասնությունը: Ընդ որում՝ միանգամայն սահմանադրական ճանապարհով:
Հովիկ Աբրահամյանը, փաստորեն, կանգնած է բարդ` գրեթե անլուծելի խնդրի առաջ։ Իսկ ցանկություն ունի՞ նա արդյոք լուծել խնդիրը։ Ինչպես նշեցինք` այո։ Սակայն այլ հարց է` ո՞ւմ օգտին։ Միգուցե նորանշանակ վարչապետը հոգու խորքում դեմ է այդ բարեփոխում կոչվածին, սակայն հենց սկզբից ամեն ինչ արել է այն անցկացնելու համար։
Կա՛մ ԲՀԿ-ն պետք է զբաղեցնի ՕԵԿ-ի տեղը՝ կոալիցիայի անդամի կամ որևէ այլ անվան տակ, կա՛մ պետք է Հովիկ Աբրահամյանին քննադատի ՕԵԿ-ից ավելի սուր ու ավելի անձնվիրաբար: Հայոց լեզուն ճկուն է և բարբարոս՝ հարուստ վերը նշված բառերի հականիշների հոմանիշներով:
Քիչ առաջ ավարտվեց ՕԵԿ քախորհրդի նիստը, որից հետո ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ ՕԵԿ քաղխորհուրդը նպատակահարմար չի համարում մնալ կոալիցիայի մեջ, ուստի դուրս է գալիս կոալիցիայից։
ՀՅԴ-ականները այդպես էլ հստակ չեն պատասխանում այն հարցին, թե իրենք կարո՞ղ են մաս կազմել կառավարությանը, թե՞ կմնան ընդդիմություն: Նույնիսկ քառյակի հավաքին մասնակցած այլ կուսակցությունների ներկայացուցիչների համար է անորոշ մնացել ՀՅԴ-ի դիրքորոշումը:
Հովիկ Աբրահամյանն առաջին իսկ աշխատանքային օրվանից լծվել է թերահավատությունը փարատելու գործին: Նա Լ. Տեր-Պետրոսյանին քաղաքավարի խնդրում է՝ Գագիկ Ծառուկյանի ձեռքով կարկանդակներ չհանել և չզբաղվել խարդավանքներով:
Անցյալ տարի լրագրողներից մեկը դեռևս Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին հարցրել էր, թե մոտավորապես որքա՞ն է գնահատում իր ունեցվածքը, ինչին Աբրահամյանը պատասխանել էր. «Հայտարարագիրը որ վերցնեք նայեք, էնտեղ շատ օբյեկտիվ, անկեղծ գրված է»:
Ակնհայտ է, որ նույնիսկ սեփական կուսակցության տարբերանշանի գույնի փոփոխության որոշումը ՕԵԿ-ն ու ԱրթուրԲաղդասարյանը չեն կարող ընդունել՝ առանց նախագահ Սերժ Սարգսյանի համաձայնության, կամ, որ ավելի հավանական է՝ առանց նրա ցուցումի:
Արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, ինչպես ասում են, գործող իշխանությունը ճանապարհեց փառք ու պատվով։ Ոչ թե անարգանքի սյունին գամեցին վատ աշխատանքի համար, այլ գովասանքով խոսեցին 6 տարիների ընթացքում նրա կատարած «տաժանակիր» աշխատանքի համար, շնորհակալություն հայտնեցին ու խոստացան պաշտոն տալ։
«Տիգրան ջան, շատ-շատ շնորհակալ եմ…»,- կիրակի օրը հայտարարեց Սերժ Սարգսյանը` Հայաստանի պատմության մեջ ամենաբացասական արդյունքներն արձանագրած կառավարության ղեկավարին, թերևս, ցույց տալով, որ վարչապետի աշխատանքը գնահատվում և գնահատվելու է ամենևին ոչ տնտեսական ցուցանիշներով:
Ծառուկյանը չկանգնեց Տեր-Պետրոսյանի կողքին, նա չհաղթեց ընտրություններում: 6 տարի անց Տեր-Պետրոսյանը կանգնեց/նստեց Ծառուկյանի կողքին, համախմբվեց Ծառուկյանի հովանու ներքո ու համախմբման արդյունքում՝ վարչապետ դարձրեց Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանին:
168.am-ի տեղեկություններով՝ անբարեխիղճ վարկառուների ցանկում կան հայտնի քաղաքական գործիչներ և պետական պաշտոնյաներ (կամ նրանց պատկանող ընկերություններ)։
Մենք քսան օրվա ընթացքում վարչապետի հետ միասին ձևավորելու ենք նոր կառավարություն: Այն ժամանակ կառավարության խնդիրների մասին հանգամանորեն կխոսենք:
Կադրային հարցերում վարչապետն ունենալու է բարձր աստիճանի ազատություն՝ պահպանելով լավագույններին՝ անկախ հայացքներից, առաջադրելով նորերին՝ հնարավորինս զերծ մնալով «ծանոթ-բարեկամ» նշանակումներից:
ՀՀ 13-րդ վարչապետը Հովիկ Աբրահամյանն է: Այս մասին քիչ առաջ, ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո, հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Կդիմի՞ Ս. Սարգսյանը նման արկածախնդիր քայլի՝ փորձելով պահպանել Հայաստանի ինքնիշխանությունը: Ավելի հավանական է թվում «ոչ» պատասխանը: Բայց… քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում:
Կան մի քանի «մանրուքներ», որոնք ԲՀԿ ծրագրում դժվար թե շոշափվեն։ Օրինակ` Մաքսային միության հարցը, որին անդամակցությունը բերելու է մաքսատուրքերի բարձրացման, գնաճի ևբնակչության գնողունակության անկման, ինչի մասին խոսում էր Վարդան Օսկանյանը…