Բաժիններ՝

Բուսական յուղի պատերազմ` ԱՄՆ-ի և Չինաստանի միջև. 450 միլիարդ դոլարի կորուստ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է դադարեցնել բուսական յուղի առևտուրը Չինաստանի հետ և ավելացնել ԱՄՆ-ում ներքին արտադրությունը։

Թրամփի կողմից այս հայտարարությունն արվել է հոկտեմբերի 14-ին՝ ի պատասխան Պեկինի կողմից ամերիկյան սոյա գնելուց հրաժարվելուց հետո, որը Թրամփի կողմից որակվել է որպես «տնտեսապես թշնամական ակտ»։

Թրամփը պնդում է, որ Չինաստանը դիտավորյալ դադարեցրել է սոյա գնել ամերիկացի ֆերմերներից՝ նրանց վնասելու համար։ Նա կարծում է, որ սա թշնամական գործողություն է իրենց նկատմամբ, որը աարժանի պատասխանի պետք է արժանի պատասխան ստանա:
Որպես պատասխան միջոց՝ ԱՄՆ վարչակազմը քննարկում է Չինաստանի հետ կենցաղային բուսական յուղի և այլ ապրանքների գծով առևտրային հարաբերությունները խզելու հարցը։

Իր հայտարարության մեջ Թրամփը շեշտել է, որ ԱՄՆ-ն կարող է հեշտությամբ կարող է նախաձեռնել բուսական յուղի սեփական արտադրությունը՝ առանց Չինաստանից գնելու անհրաժեշտության։

Որոշ ԶԼՄն-ներ այդ կապակցությամբ գրել են, որԱՄՆ շուկան ընդամենը 7 րոպեում կորցրեց 450 միլիարդ դոլար, այն բանից հետո, երբ Թրամփը սպառնաց Չինաստանից այն ներմուծելու փոխարեն ԱՄՆ-ում սկսել բուսական յուղի արտադրությունը։

ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային հարաբերությունների հնարավոր սրման մասին լուրը հանգեցրել է S&P 500 ֆոնդային ինդեքսի անկման։ Մասնագետները նշում են, որ նման հռետորաբանությունը լարվածություն է առաջացնում շուկաներում։
Այս իրավիճակը նման է 2018 թվականի իրադարձություններին, երբ Չինաստանի հետ
առևտրային պատերազմը ամերիկացի ֆերմերներին կրկին դժվարին իրավիճակում դրեց Պեկինի կողմից սոյայի գնումների կրճատման պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031