ՀՀ-ն ու Ադրբեջանը «Խաղաղության ֆորումին» մասնակցում են պատերազմելու պատճառով. Կոբախիձե

Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն պատերազմն է համարում Եգիպտոսում ընթացող «Խաղաղության ֆորումին» հրավիրվելու գլխավոր գործոնը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Նա ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությունը ֆորումին պայմանավորված է նրանց միջև պատերազմի փաստով։

«Հայաստանն ու Ադրբեջանը մասնակցում են այդ Խաղաղության ֆորումին միայն մեկ պատճառով. նրանք պատերազմել են միմյանց դեմ։ Մենք կարող էինք կռվել, և նրանք կհրավիրեին մեզ, բայց մենք չկռվեցինք։ Սա կարճ պատասխանն է», — լրագրողների հետ զրույցում ասել է Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ Վրաստանը հավատարիմ է «խաղաղության քաղաքականությանը», և երկրի արտաքին քաղաքականությունը կենտրոնացած է կայունության ու խաղաղության ամրապնդման վրա։

Տեսանյութեր

Լրահոս