Բաժիններ՝

Ո՛չ Հնդկաստանը, ո՛չ Պակիստանը ու ո՛չ Իսրայելը չեն ստորագրել միջուկային զենքի չտարածման պայմանագիրը, իսկ Հյուսիսային Կորեան ավելի խորամանկ է գտնվել. Էդուարդ Աբրահամյան

Էդուարդ Աբրահամյանը գրում է. «Իսկ դուք գիտեի՞ք, որ ոչ Հնդկաստանը, ո՛չ Պակիստանը ու ո՛չ Իսրայելը չեն ստորագրել միջուկային զենքի չտարածման պայմանագիրը (NPT), իսկ Հյուսիսային Կորեան ավելի խորամանկ է գտնվել։ Նախ ստորագրել ու մտել է NPT ՄԱԿ-ի համապատասխան կառույցների մեջ, մաքսիմալ ստացել ինչ իրեն պետք էր, այդ թվում խաղաղ ատոմ զարգացնելու տեխնոլոգիաներ, ռեակտորի/ատոմակայանների նախագծեր, տեղեկատվություն (մեծամասամբ արևմտյան պետություններից), որը հեշտացրել է միջուկային զենքի ձեռք բերման կորեացիների ճանապարհը, և դուրս է եկել NPT-ից 2003ին։ Ավելին, քանի որ Հյուսիսային Կորեան այլևս չի ունեցել պարտավորվածություն չտարածել միջուկային ռազմական տեխնոլոգիաներ՝ փորձել է օգնել մի շարք այլ պետությունների ձեռք բերել այն, այդ թվում ասադյան Սիրիային, Իրանին, աֆրիկյան մի քանի երկրի, այդ թվում Եգիպտոսին ու քադաֆիական Լիբիային»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031