«Ես ժողովրդի համար պարտք ունեմ տալու, պաշտոնի, գումարի համար չեմ…». Գագիկ Ծառուկյան

Այսօր ԲՀԿ 9-րդ համագումարի ժամանակ ԲՀԿ նորընտիր նախագահ Գագիկ Ծառուկյանն իր ելույթում հիշեց, թե ինչպես «լրատվականները ուզեցին խառնել», թե տեսեք այն ժամանակ ինչ կատարվեց, արդյոք հիմա Ծառուկյանը կպայքարի մինչև վերջ:

«Աստծո կամոք` փակ դռները բացում է, չորը կանաչացնում է»,- հայտարարեց Գ.Ծառուկյանը` հավելելով, թե չի ուզել որևէ մի բանի համար պաշտոնի արժանանալ:

Նա ասաց, թե այն ժամանակ Ծառուկյանը չէր կարող իր ժողովրդին տանել արյունահեղության, թշնամին կհարձակվեր, բայց ինքը միշտ եղել է ժողովրդի կողքին և բարձր է պահել հայ ժողովրդի պատիվը: Ծառուկյանը հայտարարեց, թե որ ոլորտը քանդված ավիրված է եղել, ինքը կարճ ժամանակում ոտքի է կանգնեցրել. «Չլուծվող խնդիր չկա, պետք է նայել՝ ինչպես լուծել»:

Ծառուկյանը խոսեց նավթ չունենալու և տնտեսական զարգացման հնարավորությունների մասին, վերացող ՓՄՁ-ների խնդիրների, վարկերի բեռի, գյուղատնտեսության զարգացման, կարմիր գծերի մասին: Ծառուկյանը պատմեց, թե ինչպես է տաքսիստը «քշել իր վրա» ու արդարացել, թե ներվայնացած է տուգանքներից, կարմիր գծերից, խնդիրներից:

«Նայում ես՝ տաքսիստը քշում ա քո վրա… ընգեր ջան, ի՞նչ եղավ։ Վա՜յ, պարոն Ծառուկյան, կներեք, կներեք: Գիտե՞ս ինչ, ասում ա, մտքերի մեջ էի, չգիտեմ էսօր ինչ եմ անելու, որ առավոտից իրիկուն ուշադիր քշում եմ, մի հատ շեղվեցի, հեռախոսով խոսում էի, և արդեն ոնց որ տուգանքի տակ եմ։ Մարդկանց ներվային համակարգը լարված ա, անդունդի եզրին են»։

«Ես ժողովրդի համար պարտք ունեմ տալու, պաշտոնի, գումարի համար չեմ…»,- ասաց Գ.Ծառուկյանը:

Նա հիշեցրեց, որ Հարվարդ չի ավարտել, կյանքի փորձից է սովորել, իսկ ամենաուժեղը ոչ թե թեորիան է, այլ կյանքի փորձը. «Ամեն ինչ լավ է լինելու»:

Ծառուկյանն ընտրողներին խորհուրդ տվեց առաջնորդվել ոչ թե գրված ծրագրերով, այլ կատարած գործով:

Տեսանյութեր

Լրահոս