
Սիրիայի նախագահը հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան

Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա, հաղորդում է «Ալ Հադաթ» հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Աշ-Շարաան չորեքշաբթի կայցելի Մոսկվա, չնայած արաբական գագաթնաժողովի հետաձգմանը, որին նախատեսում էր մասնակցել։
Ավելի վաղ Սիրիայի առաջնորդ Ահմեդ աշ-Շարան հայտարարել էր, որ կօգտագործի բոլոր հնարավոր իրավական միջոցները՝ պահանջելու համար, որ Բաշար Ասադը պատասխանատվության ենթարկվի։
«Սակայն Ռուսաստանի հետ հակամարտության մեջ մտնելը հիմա չափազանց թանկ կնստի Սիրիայի վրա։ Ավելին, դա չի համապատասխանում երկրի շահերին» – ըստ CBS News-ի՝ նշել էր նա։
Հիշեցնենք, որ Սիրիայի նախկին առաջնորդ Ասադը այժմ ընտանիքի հետ գտնվում է Ռուսաստանում։
«Բաշար Ասադը մեզ մոտ է հումանիտար պատճառներով. նրան, նրա ընտանիքին սպառնում էր ֆիզիկական ոչնչացում»,-ասել է Լավրովը։
«Մենք Բաշար ալ-Ասադին և նրա ընտանիքին ապաստան տրամադրեցինք զուտ մարդասիրական պատճառներով։ Նա մեր մայրաքաղաքում ապրելու հետ կապված խնդիրներ չունի»,-ընդգծել է Լավրովը։