Google-ի ներդրումները Թուրքիայի համար 10 մլրդ դոլարի եկամուտ են ապահովել

Բրիտանական «Public First» հետազոտական ընկերությունը «Google-ի» հետ համագործակցությամբ կազմել է հաշվետվությունը, որը վերաբերում է ներդրումների արդյունքում Թուրքիայի ստացած եկամուտներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ 2024-ին Google-ի ծառայությունների (Search, Ads, Map, Play, Cloud ve YouTube) շնորհիվ Թուրքիան 340 միլիարդ լիրայի (մոտ 10 միլիարդ դոլար) եկամուտ է ունեցել, որը կազմել է ՀՆԱ-ի շուրջ 0.8 տոկոսը՝ նպաստելով ավելի քան 260 հազար աշխատատեղի ստեղծման։

Հաշվետվության տվյալներով՝ Թուրքիայի թվային էկոհամակարգում ներդրված յուրաքանչյուր 1 լիրան միջինում 5.6 լիրայի տնտեսական վերադարձ է ապահովել։

Թեմային անդրադարձել է Թուրքիայում «Google»-ի մասնաճյուղի տնօրեն Մեհմեթ Քեթելօղլուն, ում խոսքով՝ արհեստական բանականությունը մինչև 2035 թվականը կարող է տարեկան 7.4 տոկոսով բարձրացնել ՀՆԱ-ն և նշել է, որ Թուրքիան պետք է արհեստական բանականության տեսանկյունից «գերազարգացած երկիր» դառնալը դիտարկի որպես ռազմավարական նպատակ։

Վերջինս նաև հավելել է, որ ընկերությունը շարունակելու է ներդրումները՝ խթանելու արհեստական բանակության վրա կենտրոնացած տնտեսական աճը։

Տեսանյութեր

Լրահոս