
Թրամփը դժգոհել է Time հանդեսում իր լուսանկարից՝ այն անվանելով «բոլոր ժամանակներում վատագույնը»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Time հանդեսին, որը հոդված է հրապարակել Մերձավոր Արևելքում խաղաղության համաձայնության վերաբերյալ, նշելով, որ նրանց ընտրած լուսանկարը «բոլոր ժամանակներում վատագույնն» է. այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում։
«Time հանդեսը համեմատաբար լավ հոդված է հրապարակել իմ մասին, բայց լուսանկարը, գուցե, բոլոր ժամանակների վատագույնն է։ Նրան «անհետացրել են» իմ մազերը, իսկ գլխիս վրա ինչ-որ բան է լողում, որը նման է լողացող թագի, բայց չափազանց փոքր։ Իսկապես տարօրինակ է», – գրել է ԱՄՆ նախագահը։
Նա հավելել է, որ երբեք չի սիրել ներքևից արված իր լուսանկարները, սակայն այս մեկը «սուպեր վատ նկար է»։
Time-ի գլխավոր էջի վրա տպագրվել է Թրամփի լուսանկարը, որն ուղեկցում է «Նրա հաղթանակը» վերնագրով հոդվածը։
Հանդեսը Գազայի հատվածում խաղաղության հաստատման և իսրայելցի պատանդների վերադարձի շուրջ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք բերված համաձայնությունն անվանում է «Թրամփի երկրորդ նախագահության ամենանշանակալի ձեռքբերում» և «ռազմավարական շրջադարձային կետ» Մերձավոր Արևելքի համար։