
«Գագիկ Ծառուկյանը Հայաստանում հաջողության սիմվոլներից մեկն է». Իշխան Զաքարյան

«Այսօր բոլորիս համար սպասված օր է»,- այս խոսքերով այսօր ԲՀԿ համագումարի ժամանակ իր ելույթը սկսեց ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանը, որը գլխավորելու է ԲՀԿ շտաբը:
Նա նշեց, թե անցած ճանապարհին նպատակներն ու արժեքները չեն փոխվել, իրենք ձգտում են երկիրը դարձնել անվտանգ, քաղաքացիների կյանքը բարեկեցիկ: Ըստ նրա` այսօր նոր էջ է բացվում, որովհետև նոր խնդիրներ են ծառացել երկրի առջև, սահմաններին անհանգիստ են, տնտեսական վիճակը` ծանր. «Մեզանից պահանջվեու է անձնական շահը մի կողմ դնել: Առաջիկա խորհրդարանական ընտրությունները տարբերվելու են: Հաջողության համար շատ կարևոր է անկեղծ լինենք ինքներս մեր և հանրության առջև»:
Ի.Զաքարյանը նշեց, որ իր պաշտոնից հրաժարականի դիմումը տրվել է հեշտությամբ, քանի որ իր որոշման հիմքում Գագիկ Ծառուկյանին աջակցելն է. «Պետք է լինեի իմ 20 տարվա կուսակցական ու կյանքի ընկերոջ կողքին»: Նա կոչ արեց հավատալ ընդհանուր հաջողությանը:
«Գագիկ Ծառուկյանը Հայաստանում հաջողության սիմվոլներից մեկն է»,- ասաց նա: