Ի՞նչ եք կարծում` եթե խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերից մեկը հայտարարի, որ իշխանության գալու դեպքում կենսաթոշակը կդարձնի 500 հազար դրամ, ուսուցիչների աշխատավարձը` 1 մլն դրամ, կիսով չափ կնվազեցնի սպառողական ապրանքների գները, իսկ հանրային ծառայությունները (գազ, էլեկտրաէներգիա, ջուր) կդարձնի անվճար` ի՞նչ տեղի կունենա դրանից հետո։
Ստանիսլավ Տարասովը, չնայած ռուսական ջանքերին, մեծ ակնկալիքներ չունի այս նախարարական բանակցություններից, ինչը բնական է համարում` հաշվի առնելով աշխարհում ստեղծված իրավիճակը։
«ՀՀԿ բոլոր թեկնածուներն իրենց ընտրատարածքում ֆավորիտ են, և որևէ ընտրատարածք չկա, որտեղ Հանրապետականը ֆավորիտ չի։ Եվ սա լոկալ ՏԻՄ ընտրություն չի, որ Երևանից տանեն Լոռիում գրանցեն, կամ հակառակը։ Բոլոր տեղերում էլ մրցապայքար լինելու է»։
«Եթե իրենք ունեն այլ տարբերակ, կարող են կուտակային կենսաթոշակը, այսպես ասած, չեղարկել։ Բայց իրենք չեղարկում են ու տարբերակ չեն առաջարկում»,- ասաց Հակոբյանը։
«Իհարկե, պաշտպանության նախարարի կուսակցական լինելը մի կողմից՝ թվում է, որ առավելություն է, մյուս կողմից՝ պետք է հասկանանք, որ այն բոլոր խնդիրները, որ կան բանակում, այն բոլոր եղած չլուծված հարցերը ևս կապվում են քաղաքական այն կուսակցության հետ, որը ես ներկայացնում եմ՝ որպես մեծամասնության ներկայացուցիչ՝ զբաղեցնելով այդ պաշտոնը»:
«Տարին նոր է սկսվել, ես կարող եմ ասել, որ մեր կանխատեսումներով՝ արդյունաբերության աճ տարվա վերջում առնվազն 6-7% կարձանագրենք, և միջինում 20-30% արտահանման աճ կարձանագրենք»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
«Մեր քաղաքացիների համարն ի՞նչն է փոխվել»,- հարցրեց Կ.Կարապետյանը:
ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգերի խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում հանվում է ծխախոտի, իսկ ԱԱԾ-ի մասով` նաև լուցկու հատկացումը: Այս մասին այսօր որոշում ընդունվեց կառավարության նիստում:
Փետրվարի 23-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը:
«Չեմ կարծում, որ խոսք կարող է գնալ լայնամասշտաբ պատերազմի մասին, բայց իրադարձությունները, որոնք համեմատելի կլինեն ապրիլյան պատերազմի հետ, բացառված չեն, հենց այդ պատճառով ադրբեջանական կողմը և՛ ներքին, և՛ արտաքին աուդիտորիայի համար իրեն արդարացնելու քայլեր է ձեռնարկում»:
«Ես ընդդիմության նախընտրական ծրագրերը չեմ մեկնաբանում։ Մեկնաբանելու եմ միայն իշխանությունների՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ծրագրերը»
«Մենք չենք ասում՝ մենք այսպես գնում ենք, հետո ղուշ ու գիր կգցենք, կտեսնենք՝ էդ 100 հոգուց ով կանցնի պառլամենտ։ Կուսակցություն կա, 300 հոգանոց ցուցակ է ներկայացնում, դրանով պարծենում է։ Հաստատ Հանրապետականի չափ ոչ մեկը չէր կարող ներկայացնել, բայց մենք արհեստական ուռճացման ճանապարհով չենք գնացել, և այսպես ավելի արդյունավետ է, որպեսզի նաև ավելի անկեղծ լինենք ընտրողի հետ»։
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը Մոսկվայում մամուլի ասուլիս են հրավիրել:
«Այդ զենքի գործառույթը և պարամետրերը թույլ են տալիս անուղղելի վնաս հասցնել երկրի ենթակառուցվածքներին, ում դեմ այն կարող է կիրառվել: Համապատասխանաբար, «Իսկանդեր»-ների կիրառման որոշումը սերտորեն կապված կլինի իրավիճակի զարգացումից: Ամեն դեպքում, մենք այն դիտարկում ենք որպես զենք՝ երաշխավորված հարվածի համար, եթե նման անհրաժեշտություն լինի»:
2017 թվականի առաջին տվյալներն արդեն հայտնի են. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակեց 2017 թվականի հունվարի նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները։
Հայաստանի հանրապետական կուսակցության կարգախոսն ու ծրագիրը, ըստ սահմանված ժամկետների, կհրապարակվեն։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ՀՀԿ կարգախոսը մինչև հիմա չի հրապարակվել։
«Յուրաքանչյուր ընտրություն և յուրաքանչյուր հանրաքվե, որ անցկացվում է Արցախում, դա մանիֆեստ է։ Կարելի է չճանաչել հանրաքվեի արդյունքները, բայց անհնար է չճանաչել այն մարդկանց, ովքեր եկել են ընտրատեղամասեր: Արցախի իմիջը հաստատապես ամրապնդվում է: Հանրապետություն են եկել ավելի քան 100 դիտորդներ՝ 30 երկրներից:»:
«Ցեղասպանության քննարկման հիմնական նպատակն այն է, որ դա ճանաչի Թուրքիան։ Ցեղասպանությունը կարող է ճանաչել 200 պետություն, բայց ինչպե՞ս դա կանդրադառնա Թուրքիայի վրա»։
«Եթե դիտարկենք միջազգային իրավունքն ու չկարգավորված ԼՂ հակամարտության հանգամանքը, հանրաքվեն ոչինչ չի նշանակում ԼՂ միջազգային կարգավիճակի տեսանկյունից։ Սա նշանակություն ունի Հայաստանի համար ԼՂ կարգավիճակի հարցում»:
«Այս ամենը պատերազմական պայմաններում կազմակերպելը հեշտ չէ՝ հաշվի առնելով, որ նման արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է և՛ դիվանագիտական, և՛ քաղաքական աշխատանք՝ շփման գծում ռազմական ակտիվության պայմաններում»։
«Ֆուտբոլային տերմինաբանությամբ՝ այն աստղերը, որոնք կարող են միավորներ բերել, պետք է ակտիվ լինեն: Եթե մի քանիսը ստվերում են, չեն երևալու, այդ դեպքում նույնիսկ իրենց այն իմիջը, որ ձևավորվել է բնակչության մոտ, օրինակ՝ Րաֆֆիինը, միշտ բարձր է եղել, շատ քիչ է աշխատելու ի օգուտ դաշինքի»:
Տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների գործերով վարույթի իրականացման համակարգում առկա հիմնական խնդիրը վարչական ակտերի ծանուցումն է, որն իրականացվում է փոստի միջոցով, ինչպես նաև՝ կամավոր կերպով էլեկտրոնային եղանակով։
«Թե՛ Արցախի քաղաքական գործիչները, թե՛ ղեկավարությունը, թե՛ հասարակությունը շատ լավ հասկանում են պատերազմի վտանգը, ավելին, դրան պատրաստվում են և համապատասխանաբար՝ քաղաքական կառուցվածքներ ձգտում ձևավորել»։
2017 թվականը վատ չի սկսվում, եթե հիմնվենք պաշտոնական վիճակագրության տվյալների վրա։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները վկայում են, որ տնտեսական ակտիվությունն այս տարվա հունվարին՝ նախորդ տարվա հունվարի նկատմամբ, 6.5%-ով աճել է։
«Արցախում հանրաքվեն դիտարկվում է՝ որպես համահայկական քաղաքական համակարգի զարգացման բաղկացուցիչ մաս։ Այս իմաստով այն բոլոր քաղաքական փոփոխությունները, որոնք այս հանրաքվեն է ֆիքսելու, ևս մեկ փաստն են լինելու այդ համընդհանուր քաղաքական տարածքի մասին»:
Առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասնակից կուսակցություններն ու դաշինքները հիմնականում հրապարակել են իրենց ընտրացուցակների ոչ միայն առաջին տասնյակին կամ քսանյակներին, այլև ամբողջ ցուցակները։ Սակայն «Ծառուկյան» դաշինքը ամբողջական ցուցակը մինչ օրս չի հրապարակել:
«Միջկուսակցական քննարկումներ բանակում չեն լինելու և մենք էլ չենք մտցնելու: Ավելին, զգուշացնում եմ բոլորիդ, որ նման փորձերն ուղղակի պատժվելու են»:
«Հանդիպումներ եմ ունեցել ՀԱԿ կուսակցության անդամների հետ: Ես Լևոն Տեր-Պետրոսյանի հետ եմ հանդիպել, հետո Լևոն Զուրաբյանի: Ինձ ասում են միավորվենք, ցուցակում 3 մարդ մեզանից լինի, մեկը` ձեզանից: Ես չհամաձայնեցի այդ տարբերակին»,- նշեց Բագրատյանը:
«Ակնհայտ փաստ է «Ժառանգություն» կուսակցության սկզբունքային, գաղափարական և ծրագրային խզումը իր հռչակած և անցած քաղաքական ուղու հետ, ինչը հանգեցրել է հրաժարման կուսակցության կողմից ընդունված սկզբունքներից, գաղափարախոսությունից և ծրագրից»:
Ամենից շատ՝ 1 քմ-ը 1000 դրամով, թանկացել են Դավթաշեն վարչական շրջանի բնակարանները։