Հասկանալ, թե որտեղ ենք բացթողում ունեցել ու սխալվել, արձանագրել այդ սխալն ու փորձել այն այլևս չկրկնել, կարևոր է: Սակայն նման նախադեպեր չունենք:
«Մենք` հայերս, ուրույն նկարագիր ունենք` լավ և վատ կողմերով։ Լավ գծեր շատ ունենք` նորարար ենք, մրցունակ ենք, թրծված ենք, դժվարություններին դիմացող ենք։ Բայց չափից դուրս անհատական ենք։ Նախանձի զգացումը մեզ մոտ շատ է, և դա շատ մեծ խնդիր է։ Քանի՞սն են տեսել, որ հատկապես դրսում հայն ուրիշ հայի գովի»,- ասում է ամերիկահայ գործարար Թոնի Մորոյանը։
ՀՀ-ում ՍԴ-ն միշտ արտահայտել է իշխանության կամքը: Բայց ՍԴ-ի երեկվա որոշումը նախորդներից տարբերվում էր նրանով, որ արտահայտում է ոչ միայն իշխանության, այլ նաև, ըստ էության, ՀՀ-ի գրեթե ողջ քաղաքական համակարգի, իշխանության և ոչ իշխանության միասնական դիրքորոշումը, որն անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում ամեն ինչ արեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունն «անշրջելի» դարձնելու համար:
«Ձեզ հետևում էին նաև օտարները և առաջին հերթին նրանք, ովքեր մեզ թշնամի են անվանում, ովքեր միջոցների միջև տարբերություն չեն դնում և ի վիճակի են կացնահարել քնած մարդուն, ովքեր ի վիճակի են դժվարին դրության մեջ հայտնված և իրենից վտանգ չներկայացնող ուղղաթիռ ոչնչացնել: Դա իրենց գործն է: Դուք ձեր գործը լավ եք կատարում»:
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Ակցիայի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է. ժամանել են շտապ բուժօգնության բժիշկները և այս պահին նրան օգնություն են ցուցաբերում:
Վերջին տարիներին Հայաստանում քիչ չեն կրթական հավակնոտ ծրագրերը: Մասնավոր ու պետական շատ դպրոցներ իսկապես հաջողություններ են արձանագրում: Խոսքն առաջին հերթին` նույն «Այբի» մասին է: «Շիրակացի» կրթահամալիրն է միջազգային բակալավրիատի կարգավիճակի արժանացել: Սկսել է գործել Դիլիջանի միջազգային դպրոցը:
Տեխնոլոգիան պետք է լինի կիրառելի, օգնի մարդկանց, ընկերություններին, բիզնեսին` իրական կյանքում լուծումներ գտնել։ Իսկ դրան հասնելու համար պետք է կարողանաս ամեն ինչը հաշվարկել` ներդրումները, ռիսկերը, իրականացման ժամանակը:
«Միշտ, չգիտես ինչու, մեզ վրա հարձակվում են, հետո մենք պատասխանում ենք»,-168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)՝ խոսելով երեկ՝ նոյեմբերի 12-ին ադրբեջանցիների կողմից ուսումնավարժական թռիչքի ժամանակ հայկական ուղղաթիռի պայթեցման մասին:
Սերժ Սարգսյանը՝ խոսելով 12 կետերի մասին, ըստ էության, տվեց բանակցությունների մեկնարկը: Միայն թե այդ բանակցությունների կողմերը ոչ թե իշխանությունն ու եռյակն են, այլ իշխանությունն ու ԲՀԿ-ն, մյուսները բավարարվելու են այդ բանակցություններին հետևելով և կողքից մեկնաբանություններ անելով:
Քիչ առաջ ավարտվեց ոչ իշխանական եռյակի հերթական նիստը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ քննարկվել է կոորդինացնող շտաբների աշխատանքը, ինչպես նաև առաջիկայում հանրահավաք անցկացնելու մասին հարցը: Սակայն հանրահավաքի անցկացման հետ կապված կոնկրետ որևէ որոշում չի կայացվել:
Այս պահին լարված իրավիճակ է ՀՀ ֆինանսների նախարարության մոտ: «Դեմ եմ» նախաձեռնության մի շարք անդամներ բողոքի ակցիա են իրականացնում նախարարության մոտ: Նրանցից մի քանիսը շրջանցելով ոստիկաններին, մոտեցան նախարարությանը, սակայն ոստիկանները հրելով նրանց հեռացնում են տարածքից:
Մեզ թվում է՝ մենք հստակ գիտենք «հիվանդ» և «առողջ» բառերի սահմանումները. հիվանդ է նա, ով ունի մտավոր կամ ֆիզիկական խնդիր, առողջ է նա, ով ունի 2 ոտք, 2 ձեռք և մարմնի մյուս մասերը՝ ըստ անատոմիայի դասագրքի:
Մի քանի օրից ԿԲ-ն կհրապարակի սեպտեմբեր ամսվա տեղեկագիրը, և պարզ կդառնա, թե ինչի շնորհիվ են տրանսֆերտներն աճել 0.4%-ով։ Միգուցե պարզվի, որ Հայաստանը մտնում է ԵՏՄ, իսկ տնտեսությունը շարունակում է շնչել ԱՄՆ-ի ու մյուս երկրների շնորհիվ։
Այդ հայտարարությունը ԲՀԿ-ին կարող էր անհրաժեշտ լինել իշխանության մոտ որպես ավելի կառուցողական ուժ ընկալվելու և, ամենակարևորը՝ ԲՀԿ-ի գործողությունները ոչ արմատական, հետևաբար՝ տեսանելի ապագայում, ոչ վտանգավոր գնահատելու համար:
«Մենք այս ժամանակահատվածը` մինչև փետրվար, կօգտագործենք, կօգտագործենք արդյունավետ` քաղաքական ավելի մեծ կոնսոլիդացիայի հասնելու, որովհետեւ առանց կոնսոլիդացիայի, առանց քաղաքական ուժերի սատարման դժվար է ստանալ լավ փաստաթուղթ, դժվար է ստանալ լավ Սահմանադրություն»:
Շարժայի կառավարիչը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների ազդեցիկ գործիչներից մեկը՝ շեյխ Սուլթանբին Մոհամմադ Ալ Քասիմին օրերս գրառում է կատարել իր կայքէջում՝ նշելով, որ Ռասալ-Խայմա էմիրության տարածքում գտնվող պատմական Ջուլֆարամրոց-քաղաքը հիմնել են հայերը, որ Ջուլֆար անունն ունի հայկական ծագում և առնչվում է հայկական պատմական Ջուլֆայի (Ջուղայի) հետ:
Եռյակում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» և Հայ ազգային կոնգրես կուսակցությունների տարաձայնությունները ոչ միայն սպասելի զարգացում են, այլև, ինչ-որ իմաստով, տարեվերջին «թեժ աշունը» փակելու մի հնարք: 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը` մեկնաբանելով ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի վերջին հայտարարությունները:
«Թող պրն Բաղդասարյանին հրավիրեն, տեսնենք՝ էդ ովքեր են նավթադոլարներից սնվողները։ Որովհետև եթե իսկապես էդպիսի մարդիկ կան, նրանց գործունեությունը պետք է բացահայտվի»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:
Ցուկերբերգի համար Հայոց ցեղասպանությունն ունի նույն գինը, ինչ մեզնից յուրաքանչյուրի համար Ռուանդայի ցեղասպանության ժամանակ կոտորված մոտ 1 000 000 թութսիներն ու նաև հութու ցեղի՝ քաղաքական չափավոր հայացքներ ունեցող ներկայացուցիչների մահը: Կամ էլ այս տարվա օգոստոսին ցեղասպանության ենթարկված եզդիների ճակատագիրը:
Դատելով ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկից` Հայաստանի ծխախոտի շուկայում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ։ Ներմուծողները դիրքերը զիջում են արտադրողներին։
«Կյանքը թելադրելու է, թե որ պահին մենք ուր ենք հասել: Այնպես որ, շատ շտապողականությունը լավ չի. ո´չ շտապում ենք, ո´չ էլ դանդաղում»,- ասում է Միքայել Մելքումյանը:
Եթե եռյակի կողմից կազմակերպված առաջին հանրահավաքի ինտրիգը դրանում ԲՀԿ առաջնորդի մասնակցությունն էր, իսկ երկրոդինը՝ նրա կողմից «իշխանափոխություն» բառն արտասանելը, ապա եռյակի հաջորդ հանրահավաքի ինտրիգը կարող է լինել Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը՝ ԲՀԿ-ի ընդդիմություն դառնալու մասին:
«Ձեզ ուզում եմ հավաստիացնել, որ ես կալանքը այսքան ժամանակ կրում եմ լուռ, անտրտունջ, այնպես, որ ես ինձ հարգեմ իմ այդ կալանքում»,- դատարանում հայտարարեց Վարդան Պետրոսյանը:
Իբր մեր դարդը քիչ էր՝ հիմա էլ խալխի դարդով ենք տապակվելու: Ամեն օր ահաբեկված հետևում էինք դրամ-դոլար փոխարժեքին: Հիմա պիտի նաև ռուսական ռուբլի-դոլար փոխարժեքին էլ ահասարսուռ հետևենք: Իշխանական ու ոչ այնքան իշխանական փորձագետները, խոսքները մեկ արած, պնդում են, որ մեր ներքին շուկայում ընթացող գնաճն արևմտյան պատժամիջոցների հետևանք է:
«ՀՀԿ-ն իշխանությունը մինչև հիմա կիսում է հենց Եռյակի հետ: Եթե մենք ընդունում ենք, որ ընտրությունները կեղծված են, և իշխանությունը զավթված է, ապա զավթված է բոլորի կողմից»,- ասում է Ազատ Արշակյանը:
Չնայած մեր պաշտոնյաների ոգևորությանը՝ Հայաստանից Ռուսաստան արտահանումը ոչ միայն չի ավելացել, այլև նվազել է 6.5%-ով։
Եռյակի նախորդ հանրահավաքից անցել է երկու շաբաթ, սակայն քաղաքական ուժերի ներկայացուցիչները չգիտեն, թե երբ է տեղի ունենալու հաջորդ հանրահավաքը
Գայ Ֆոքսի դիմակներով երթ անցկացնելու գաղափարը ծնվել էր նոյեմբերի 3-ին, և շատ արագ հայտնվեցին Գայ Ֆոքսի դիմակները, որոնք Հայաստանում չկային: Նշանակում է, որ ինչ-որ մեկը հոգ էր տարել դրանց ներկրումը Հայաստան ապահովելու համար:
Վրաստանի՝ եվրոասոցիացման կուրսի հնարավոր փոփոխությունն իրականում նաև Հայաստանին առնչվող սպառնալիք է, քանի որ, եթե Ռուսաստանին հաջողվի ամբողջությամբ տապալել Վրաստանի եվրոասոցիացումը, Հայաստանը, ըստ էության, նաև ֆիզիկապես կզրկվի եվրոպական պատուհանից՝ տարածաշրջանի եվրասիականացման, մեղմ ասած, տխուր հեռանկարով: