
Հայաստանում Facebook-ի մասնաբաժինը սոցիալական ցանցերի շուկայում զգալիորեն նվազել է. StatCounter

Ըստ StatCounter-ի վարկանիշային աղյուսակի՝ 2025 թվականի օգոստոսի դրությամբ Facebook-ը կազմում է Հայաստանի սոցիալական ցանցերի շուկայի մոտ 29%-ը։
Նշենք, որ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր մոտ 70%։
Հայաստանում Pinterest-ը կազմում է երկրի շուկայի մոտ 22%-ը (7,79% 2024 թվականի օգոստոսին), X-ը՝ մոտ 15%-ը (3,13%), LinkedIn-ը՝ մոտ 12,5%-ը (0,79%), իսկ Instagram-ը՝ 10,37%-ը (14,26%)։