
Դդմիկներից պատրաստվող լավագույն նախաճաշը

Աշնանը դդմիկը լավագույն ընտրությունն է առավոտյան ուտեստների համար. այն պարզ նախաճաշերը դարձնում է համեղ և առողջարար:
Բաղադրիչներ
- Դդմիկ – 1 հատ
- Ձու – 3-4 հատ
- Հավի խաշած կրծաքմիս – 1/2 հատ
- Կաթ կամ ջուր – 2-3 ճ/գ
- Աղ, պղպեղ, կանաչիներ
Պատրաստման եղանակը
1. Դդմիկը մանր կտրատել, տապակել:
2. Հավի կրծքամիսը նույնպես մանրացնել և ավելացնել տապակած դդմիկին:
3. Ձվերը հարել կաթի հետ, համեմել և լցնել դդմիկի զանգվածի վրա:
4. Ձվածեղը եփել 5-7 րոպե, զարդարել կանաչիներով և մատուցել: