«Հայաստանում ոչ մի հեղափոխություն չի կարող լինել»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարած թավշյա հեղափոխության մասին:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն այսօր ԱԺ հատուկ նիստում, որտեղ քվեարկության է դրվելու վարչապետի թեկնածուի հարցը, հիշեցրեց իր եղբոր` Վազգեն Սարգսյանի խոսքը՝ «21-րդ դարը մերն է լինելու», որը զարգացող Հայաստան ունենալու կոչ է:
«Իմ հարցերը չեն հետապնդում բոլորովին անձնական բնույթ, և դրանք ատելության, թշնամանքի կամ վրեժի ակտ չեն»,- այսօր ԱԺ հատուկ նիստում վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին դիմեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:
Հայաստանում հաստատված է հեղափոխական իրավիճակ, և ես հիմա այստեղ հայտարարում եմ ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության մեկնարկը: Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Վերջին ամիսներին և օրերին մենք վկան և ականատեսն ենք բարեփոխված Սահմանադրության բովանդակությունն ու փիլիսոփայությունը կյանքի կոչելուն: Մենք` ձեզ հետ միասին, մասնակիցն ենք նոր սկզբի»:
Քիչ առաջ մեկնարկեց ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստը, որի ժամանակ քննարկվելու է Հայաստանի Հանրապետության վարչապետի ընտրության հարցը: ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը խորհրդարանի նիստերի դահլիճ մտավ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ուղեկցությամբ:
Մեկնարկեց ԱԺ հատուկ նիստը: Գրանցվել է 91 պատգամավոր: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ նիստը շարունակվելու է մինչև 16:30-ը՝ օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման ավարտը:
Րոպեներ անց ԱԺ-ում մեկնարկելու է ԱԺ հատուկ նիստը, որտեղ կայանալու է ՀՀ վարչապետի ընտրության նիստն ու քվեարկությունը: Այս պահին պատգամավորներն արդեն խորհրդարանում են:
Նկատի ունենալով նման գործողությունների հետևանքները՝ հավաքի վայրում գտնվող լրագրողներին կոչ է արվում ողջամիտ հեռավորություն պահպանել հավաքի մասնակիցներից:
Ուղիղ միացում Բաղրամյան պողոտայից և Ֆրանսիայի հրապարակից:
Հայաստանի ոստիկանությունը 16.04.2018թ. որոշում է կայացրել դադարեցնել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքը և պահանջել է հավաքի ղեկավարից այդ մասին անմիջապես տեղեկացնել հավաքի մասնակիցներին։
Նկատելի է նաև մեկ այլ փաստ, որ ընդդիմությունը սկսել է իր քայլերթը Գյումրիից, որտեղ, ինչպես գիտեք, տեղակայված է ռուսական ռազմաբազան: Կարծում եմ` դա պատահականություն չէ:
Ֆրանսիայի հրապարակում ավարտվեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների հանրահավաքը, որի ընթացքում Փաշինյանն անդրադարձավ ապրիլի 16-ին տեղի ունեցած գործողություններին և իրենց հետագա քայլերին:
Ուղիղ միացում Ֆրանսիայի հրապարակից:
«Նաիրի» բժշկական կենտրոնից Նիկոլ Փաշինյանը վերադարձավ Բաղրամյան պողոտա, որտեղ նրան դիմավորեցին «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Մանե Թանդիլյանը, Գևորգ Գորգիսյանը:
168.am-ը կապ հաստատեց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունու հետ՝ ճշտելու Նիկոլ Փաշինյանի վիճակի մասին։ Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանի մոտ աջ դաստակի թեթև քերծվածքներ, կտրած, ծակած փոքրիկ վերքեր կան, այս պահին նա գտնվում է վիրակապարանում:
Հավաքի վայրում Ձեր բացակայության կամ Ձեր կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ:
Բաղրամյան պողոտայում լարված իրավիճակը շարունակվում է: Քիչ առաջ ոստիկանությունը կիրառեց հատուկ միջոցներ: Լսվում են պայթուցիկների ձայներ: Aysor.am-ի տվյալով, դրանք ձայնային նռնակներ են:
Ապրիլի 15-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Ալեք Նվերի Կարապետյանը:
Այս պահին լարված իրավիճակ է Բաղրամյան պողոտայում. ակցիայի մասնակիցները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ փորձում են ճեղքել ոստիկանական պատն ու մոտենալ ԱԺ շենքին:
«Դժվար է ասել, թե ինչ արդյունք կտան երևանյան զարգացումները, քանի որ ընթացքից է շատ բան կախված»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանցի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը:
«Ղարաբաղը փոքր երկիր է, սակայն դա հիմք չէ ասելու, որ այն չունի ազատ ապրելու իրավունք: Այստեղ մարդիկ հազարավոր տարիներ ապրել են և կշարունակեն ապրել»:
Հայաստանի Հանրապետությունում կառավարման խորհրդարանական համակարգի անցումը թույլ կտա իրականացնել ժողովրդավարական վերափոխումներ և ավելի արագ տեմպերով զարգացնել Հայաստանի տնտեսությունը:
Այսօր առավոտից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կազմակերպել է Երևանի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք փողոցներ փակելու գործողություն՝ կաթվածահար անելով երթևեկությունը և սահմանափակելով հարյուրավոր քաղաքացիների ազատ տեղաշարժելու սահմանադրական իրավունքը:
Քիչ առաջ բախում տեղի ունեցավ Հերացի փողոցում: Ավտոմեքենաներից մեկի վարորդը դուրս եկավ մեքենայից՝ պահանջելով ակցիայի մասնակիցներին բացել երթուղին:
Նիկոլ Փաշինյանը Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկի հատվածում պառկել էր թիվ 47 համարի երթուղային ավտոբուսի տակ և թույլ չէր տալիս առաջ շարժվել: Ավտոբուսի ուղևորները դժգոհում էին՝ փորձելով Փաշինյանին դուրս բերել ավտոբուսի տակից, սակայն Փաշինյանը պատասխանում էր, թե սա քաղաքական ակցիա է:
ՀՀ ոստիկանությունը հերթական անգամ հորդորել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին և նրա կողմնակիցներին զերծ մնալ իրավախախտումներ պարունակող գործողություններից՝ չվտանգելով քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները:
Ըստ ապրանքների երկնիշ դասակարգման՝ 12-ամսյա կտրվածքով ամենից շատ թանկացել է տրանսպորտը ապրանքախումբը՝ 9.8%-ով
Ապրիլի 11-ին Ադրբեջանում անցկացված նախագահական արտահերթ ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթեց երկիրը 2003 թվականից ղեկավարող Իլհամ Ալիևը: Հեյդար Ալիևի որդին հետագա 7 տարիների ընթացքում ևս կշարունակի ղեկավարել երկիրը:
Մաքսիմ Գորկին ընտանեկան փոխհարաբերությունները սահմանել է հետևյալ կերպ. «Ընտանիքում փոխհարաբերությունները կառուցվում են միասնական ցանկության հիման վրա, այն է՝ սովորել հասկանալ միմյանց: