Հայտնի մարդկանց հազվադեպ եմ անդրադառնում: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա իլյուստրացիային քաղաքական երանգներ տալ պետք չէ: Պարզապես նրա անձը շատ քննարկվող էր այդ ժամանակահատվածում, և ես որոշեցի իմ տեսանկյունից նրան ներկայացնել:
Ես շատ եմ նկատել, որ մարդիկ հաճախ իրենց ազատ են զգում այն ժամանակ, երբ ակնոցով են կամ դիմակով: Օրինակ՝ երբ մարդն անձրևանոցով է քայլում, իրեն ավելի ապահով է զգում: Դիմակի գաղափարը շատ հետաքրքիր ֆենոմեն ունի:
Սերբական կինոյի ամենահաջողակ գործիչներից մեկը՝ ռեժիսոր Սրջան Գոլուբովիչը, «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրում ներկայացրել է իր նոր ժապավենը՝ «Պարունակները»:
Արդյունաբերական նյութից, ինչպիսին ներկն է՝ ստանում եմ էսթետիկ երևույթ: Իմ աշխատանքները կերպարային չեն՝ երկրաչափական ֆորմաներ են, որոնք վերածվում են ֆակտուրայի՝ մեկնաբանության: Ժամանակի մեջ վերաիմաստավորվելու համար օգնում են գունաբաժանումները:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրում այս տարի ներկայացված է երիտասարդ կին ռեժիսոր Միրա Ֆորնայի՝ Չեխիայի և Սլովակիայի համատեղ արտադրության «Իմ մարդասպան շունը» դրաման:
Ես ստեղծում եմ իմ քանդակները և ցուցադրում եմ: Չեմ սպասում, որ ինձ պատվիրեն: Այսինքն՝ ես այն մարդն եմ, ով առանց պատվերի կարող է 6-7 մետրանոց քանդակ ստեղծել, բերել Երևանում տեղադրել, ինչը չի համարձակվում անել որևէ քանդակագործ:
Գրական շնորհով և անհատնելի երևակայությամբ Չժուան-ցզին ստեղծում է երգիծական կերպարների դասական պատկերասրահ, որ մերկացնում են պետական և գիտուն այրերի արատները, նրանց փառասիրությունը, բանսարկությունը, անգիտությունը, մանրապճեղությունը, անհոգիությունը, կաշառակերությունը, կեղծավորությունը:
Բելգիացի կինոռեժիսոր Պետեր Բրոզանսը և ամերիկացի Ջեսիքա Վուդուորթը «Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնին ներկայացրել են իրենց երրորդ համատեղ լիամետրաժ աշխատանքը՝ «Հինգերորդ եղանակը»:
Գրեթե ամեն տարի «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում տեղ է գտնում գոնե մեկ թուրքական ժապավեն: Հաճախ դրանք արժանանում են նաև մրցանակների: 2009թ. Օզջան Ալփերի «Աշունը», որը յուրօրինակ գեղագիտական գործ է, ծափահարություններով ընդունվեց հայ հանդիսատեսի կողմից և արժանացավ Ժյուրիի հատուկ և FIPRESCI-ի մրցանակներին , իսկ 2010թ. Ռեհա Էրդեմի «Կոսմոսն» արժանացավ «Ոսկե ծիրանի»:
Կարելի է ասել, որ տորթեր պատրաստելու շնորհքը ժառանգաբար է փոխանցվել ինձ: Իմ պապիկը՝ հայրիկիս կողմից, հրուշակագործ է եղել: Ծնողներս Երևանում խմորեղենի արտադրամաս էին բացել, բայց մի քանի տարի անց մենք ընտանիքով մեկնեցինք Մոսկվա ու այս գործն այնտեղ շարունակեցինք:
«Անտարես» հոլդինգը և «Գրանիշ» գրական ակումբը հայտարարում են տարվա լավագույն պատմվածքի ամենամյա «Արձակ 2013» մրցույթի մեկնարկը: Մրցույթի նպատակն է խթանել արդի հայ պատմվածքի զարգացումը և ընթերցանության հանդեպ հանրային հետաքրքրությունը:
«Փարվիզը» պատմում է 50-ամյա Փարվիզի մասին, ով դեռևս ապրում է հոր հետ, և երկու տղամարդիկ լեզու չեն գտնում: Այդ իրավիճակը հասնում է բարձրակետին, երբ հայրը որդուն հայտնում է, որ մտադիր է նորից ամուսնանալ:
Լուսանկարիչ Հայկ Բիանջյանն ավելի քան տասը տարի նկարում է Երևանում տեղի ունեցող կառուցապատման աշխատանքները: Նրա լուսանկարները հաջորդ սերունդների համար փաստավավերագրական լիարժեք նյութեր կարող են հանդիսանալ, որոնք կվկայեն հին քաղաքի ոչնչացման գործընթացների և նոր կառուցապատումների մասին:
Երիտասարդ ծաղրանկարիչ Տիգրան Հակոբյանը վերջերս Ֆրանսիայում ներկայացրել է իր հայտնի ծաղրանկարները:
Ռուսաստանյան Россия Культура հեռուստաալիքը նախորդ տարի ֆիլմ էր պատրաստել՝ նվիրված փաստագրական ֆիլմերի վարպետ Արտավազդ Փելեշյանի ծննդյան 70-ամյակին։
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնին սովորաբար աջակցում են նաև ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունները: Այս տարի փառատոնի ծրագրի որոշ մասը կիրականացվի ՀՀ-ում ԱՄՆ, Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի դեսպանությունների աջակցությամբ:
Հունիսի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ անվանի քանդակագործ, ժողովրդական նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանի հոբելյանական մեծ ցուցահանդեսի բացումը:
Տիրակալի հետ հարաբերություններում քո անկախությունը շեշտելը կնշանակեր` բացահայտ ձեռնոց նետել նրա տիրակալական իրավասություններին:
Ցավում եմ, բայց Հայաստանում Ժանսեմի գնային սխալ քաղաքականությունն ազդում է ողջ աշխարհում ձևավորված գնային համակարգի վրա: Այստեղ չեն պատկերացնում Ժանսեմի ստեղծագործությունների գեղարվեստական արժեքը:
Մենք կհիվանդանանք այս երաժշտությունից, մենք մոլորված երիտասարդներ ունենք, որոնք այնքան բարձր են միացնում այդ երգերի ձայնը, իսկ հետո ասում են` այս հիվանդությունը որտեղի՞ց, ինչո՞ւ է այսինչ մարդն այդքան ճչում կամ այդքան ներվային:
Մենք պետք է փորձենք դիտարկել, թե ինչպես են համաշխարհային զարգացումներն ազդում մեր արվեստագետների վրա: Օրինակ՝ ինչպե՞ս է ֆրանսիական կուլտուրան ազդում ֆրանսահայ արվեստագետի վրա, այսինքն՝ ի՞նչ տենդենց ունի հայ ծագում ունեցող արվեստը:
Պարզվում է, «ДДТ»-ի հիմնադիր, իր ընդդիմադիր հայացքներով հայտնի Յուրի Շևչուկը ծանոթ է նաև մեր երկրի խնդիրներին: Համերգի ընթացքում նա իր կատարումներից մեկը՝ «Когда закончится нефть»
Նա պարուհի էր և փողոցային մարմնավաճառուհի, սակայն պատմությունը նրան մինչ օրս հիշում է՝ որպես Բյուզանդիայի Ֆեոդորա կայսրուհի:
«Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդը վերջին շրջանում բավական ակտիվ գործունեություն է ծավալում և հաճախակի համերգներ տալիս երևանյան ակումբներում:
Էստրադային երգերը մարմնի ստորին հատվածի հետ են ասոցացվում, իսկ ռոքը կարելի է բարձրացնել մինչև հարցին՝ լինե՞լ, թե՞ չլինել: Ռոքն ազատություն է: Նման համեմատություն այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն արեց ռուսական լեգենդար «ДДТ» ռոք-խմբի լիդեր Յուրի Շևչուկը:
«Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնն այսօր ներկայացրեց այս տարվա ֆիլմերի ծրագրի մրցութային բաժինը և ժյուրիի կազմը:
Աշխարհահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալիեն երեկ դստեր` երգչուհի Մոնսերատ Մարտիի և ստեղծագործական իր խմբի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ` Ցեղասպանության հուշահամալիր, և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Լեոնարդո ԴիԿապրիոն կմարմնավորի Ռասպուտինին
Հունիսի 1-ին Գերմանիայի Բրանդերբուրգի երկրամասի Պրյոտցել ավանի դղյակում կայացավ Կոմիտասի 2-րդ միջազգային մրցույթ-փառատոնը:
Օրեր առաջ «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դալիճում տեղի ունեցավ երիտասարդ ռեժիսոր Դիանա Կարդումյանի «Դիալոգներ» ֆիլմի պրեմիերան: