Բաժիններ՝

Իտալացի դաշնակահարը «վիրավորված էր դիրիժորի վերաբերմունքից». Azatutyun.am

Իտալացի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի՝ անցած ուրբաթ նախատեսված համերգը Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի բեմում թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ չկայացավ, համերգի կազմակերպիչների պնդմամբ՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Կարեն Դուրգարյանի՝ Կոնսալեսի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով:

«Համերգի չկայանալու բուն պատճառը Անտոնիո Կոնսալեսը և մենք կապում ենք Կարեն Դուրգարյանի ոչ հարգալից վերաբերմունքի հետ Անտոնիո Կոնսալես անձի նկատմամբ», – «Ազատության» հետ զրույցում ասաց չկայացած համերգի մենեջեր Դավիթ Խաչատրյանը:

Համերգից երկու ժամ առաջ հրավիրած փորձին դիրիժորն արագացրել է Ռախմանինովի երկրորդ դաշնամուրային կոնցերտի տեմպը: Դա նյարդայնացրել է դաշնակահարին, և նա ասել է, որ այդպես նվագել չի կարող ու վիրավորված ու հուզված հեռացել թատրոնից:

Համերգի պրոդյուսեր Մարինա Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ անգամ այդ տհաճ միջադեպից հետո Կոնսալեսը Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում անցկացրել է ծրագրված վարպետության դասերը:

Շարունակությունը և տեսանյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս