Թուրքիան կրճատել է և մտադիր է էլ ավելի կրճատել ռուսական նավթի գնումները. Reuters
Թուրքիան հուլիսին կրճատել է ռուսական նավթի գնումները և մտադիր է օգոստոսին դրանք էլ ավելի կրճատել, երբ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածները խափանել են արտահանումը Ռուսաստանի՝ Սև ծովում գտնվող տերմինալներից։ Դրա մասին են վկայում թրեյդերների և LSEG բեռնափոխադրումների ընկերության տվյալները, հաղորդում է Reuters-ը։
Հուլիսին Ուկրաինան ակտիվացրել է հարձակումները Ռուսաստանի սևծովյան տերմինալի վրա, ինչի հետևանքով մեկ շաբաթով դադարեցվել է արտահանումը Կասպիական խողովակաշարային կոնսորցիումի տերմինալից, իսկ Նովոռոսիյսկ նավահանգստում բեռնավորումը դարձել է անկայուն։ Արդյունքում հուլիսին Կասպիական խողովակաշարային կոնսորցիումը նավթի բեռնավորման ծավալները կրճատել է մեկ հինգերորդով։
Թուրքիան քննադատել է Սև ծովում իր տարածքային ջրերի մերձակայքում Ռուսաստանին առնչվող լցանավերի վրա հարձակումները՝ հայտարարելով, որ դրանք բացասաբար են ազդում տարածաշրջանում նավարկության և առևտրի անվտանգության վրա։

