
Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը

Հունվարի 29-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հերթական անգամ կներկայանա օտարերկրյա բեմում՝ ղեկավարելով Ռուսաստանի հեղինակավոր նվագախմբերից մեկը՝ Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Պավել Կոգան):
Ծրագրում՝
Ս.Ռախմանինով- Վոկալիզ
Ս.Ռախմանինով- Պագանինիի թեմաներով ռապսոդիա դաշնամուրի և նվագախմբի համար, մենակատար՝ Անդրեյ Գուգնին (Ռուսաստան)
Պ. Չայկովսկի- Սիմֆոնիա թիվ 4
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի Հասարակայնության հետ կապերի բաժին