Մեսսիի և Հոլանդի նկարներն օգտագործվել են մեծ չափով թմրանյութերի տուփերի փաթեթների վրա
«Մանչեսթեր Սիթի» ակումբի և Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդի պատկերն օգտագործվել է Էկվադորի ոստիկանության առգրաված թմրանյութերի փաթեթների վրա․ հայտնում է CNN հեռուստաալիքը։
Անվտանգության ուժերն առգրավել են ընդհանուր առմամբ 369 կգ կոկաին։
Մեկ այլ խմբաքանակի վրա էլ պատկերված է եղել Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի պատկերը։
Աղբյուրի տվյալներով՝ թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվողները սովորաբար նշում են խմբաքանակները հայտնի մարզիկների և այլ աստղերի անուններով՝ «մեսիջ» ուղարկելու համար, թե որ հանցավոր ցանցն է արտադրել ապրանքը կամ որ հաճախորդին է այն պատկանում։

