Ղարաբաղից տեղահանվածները, ովքեր զրկված են վարորդական իրավունքից, կարող են կրկին առանց քննությունների ձեռք բերել դրանք երկուշաթբի օրվանից. ՆԳ նախարար

Ղարաբաղից տեղահանված, վարելու իրավունքից զրկված հայրենակիցները երկուշաբթի օրվանից կարող են դիմել և առանց քննության ստանալ վարորդական վկայական: Այս մասին հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

«Վերջին շրջանում Ձեր կողմից բազմաթիվ դիմումներ են ներկայացվել Հայաստանի Հանրապետության Վարչապետին՝ զրկման պայմաններում վարորդական իրավունքի վերականգնման խնդրով։

Հարցը մանրամասն ուսումնասիրվել է Ներքին գործերի նախարարությունում։ Ուսումնասիրվել են նաև հարցի առնչությամբ տեղահանումից հետո միգրացիայի ոլորտում լիազոր մարմնին հասանելի դարձած տեղեկատվական շտեմարաններում առկա բոլոր տվյալները։

Հաշվի առնելով, որ ստուգված տվյալներով հստակ հաստատվում է անձի վարելու իրավունքի առկայությունը, սակայն ամբողջական չեն վարելու իրավունքից զրկված լինելու, զրկման հիմքերի և ժամկետների վերաբերյալ տվյալները, ստեղծված իրավիճակում որոշում ենք կայացրել փաստերի ամբողջությունը մեկնաբանել հօգուտ Ձեզ և տրամադրել նոր վարորդական իրավունքի վկայականներ։

Այսպիսով, երկուշաբթի օրվանից կարող եք դիմել և ստանալ թվային կամ պլաստիկ վարորդական վկայական՝ առանց քննություն հանձնելու։

Մեզ համար կարևոր է, որ ձեր բարձրացրած հարցերը ոչ միայն լսվեն, այլև ստանան արդար և իրավաչափ լուծում»,– ասել է նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31