ՀՀ-ն ու Ռուանդան քննարկել են քաղաքական երկխոսության ակտիվացման և համագործակցության խորացման հարցերը

Oգոստոսի 14-ին Կիգալիում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուանդայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները։ Խորհրդակցությունները վարել են ՀՀ ԱԳ նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Լևոն Պետրոսյանը և Ռուանդայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարության՝ Եվրոպայի, Ամերիկայի և միջազգային կազմակերպությունների գլխավոր տնօրեն Մարի Գրեյս Նյինավումունտուն։

Զրուցակիցներն ընդգծել են քաղաքական երկխոսության ակտիվացման կարևորությանը, ինչպես նաև անդրադարձել են թվային տեխնոլոգիաների, կրթության, առողջապահության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված քայլերին։

Մտքեր են փոխանակվել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության վերաբերյալ հարցերի շուրջ։ Անրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Արևելյան Աֆրիկայում ընթացիկ զարգացումներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31