Բաժիններ՝

Վիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնություն

Օգոստոսի 13-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Մեսրոպ Մաշտոցի փողոցի բնակիչներից մեկի այգում վիրավոր արծիվ կա։

Նշված հասցե է մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները վիրավոր արծվին տեղափոխել են անվտանգ վայր, խնամել, այնուհետև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի գործընկերների հետ վերադարձրել են հարազատ միջավայր։

Հոգատարության այս գեղեցիկ քայլը ևս փաստում է՝ փրկարարներն այնտեղ են, որտեղ օգնության կարիք կա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31