Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ.

«Տասնամյակներ շարունակ Դուք եղել եք ոչ միայն հայ ժողովրդական երգի անզուգական կատարող, այլև հայ երգարվեստը բարձրացրել եք նոր մակարդակի: Ձեր երգով հիացել, ոգեշնչվել ու դաստիարակվել են սերունդներ՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում:

Ձեր բարձր արվեստով նպաստել եք հայ երգի տարածմանն ու հանրահռչակմանը՝ վայելելով համաժողովրդական մեծ սեր:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք և ամենայն բարիք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031