Թուրքիան 5-րդն է աշխարհի ամենաագրեսիվ վարորդներն ունեցող երկրների շարքում

Միջազգային նոր հետազոտությունը պարզել է, որ աշխարհի հայտնի զբոսաշրջային վայրերում երթևեկությունը հաճախ կարող է վերածվել իսկական փորձության: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Discovercars.com» մեքենաների վարձույթի հարթակի իրականացրած գլոբալ հարցման համաձայն՝ աշխարհում ամենաագրեսիվ երթևեկությունն ունեցող երկիրը Իտալիան է, որտեղ հարցվածների 23%-ը բախվել է անկանոն, կանոններն անտեսող և վտանգավոր վարման դեպքերի:

Ագրեսիվ վարորդների թվով 2-րդ տեղում հայտնվել է Մեծ Բրիտանիան (11%), որտեղ հատկապես բարդ է երթևեկությունը մայրաքաղաք Լոնդոնում, իսկ 3-րդ հորիզոնականում ԱՄՆ-ն է (9%): Թուրքիան և Իսպանիան 4-ական տոկոսով կիսում են 5-րդ հորիզոնականը:

Հետազոտությունը նաև թվարկել է վարորդների այն վարքագծերը, որոնք ամենից շատն են նյարդայնացնում մարդկանց. շրջադարձի կամ գոտի փոխելու ժամանակ թարթիչը չմիացնելը (56%), առջևի մեքենային շատ մոտ ընթանալը (46%), ձախ գոտում դանդաղ վարելը (43%):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31